ԼՂՀ ԱԳ նախարարն ու Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետը քննարկել են ծրագրերի իրականացման հեռանկարները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նախօրեին ընդունել է Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Միշել Ամիելի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԼՂԳ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը ողջունել է ԼՂՀ և Ֆրանսիայի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումը, գնահատելով դա որպես կարևոր ներդրում Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք բնագավառներում, մասնավորապես մշակույթի և կրթության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և հեռանկարները։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով