Վարդենիսում հոսպիտալացված երեխաների մոտ կասկածվում է էնտերովիրուսային վարակ
Վարդենիսի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված 4 երեխայի մոտ կասկածվում է էնտերովիրուսային վարակ, որի նկատմամբ հետազոտությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել հուլիսի 9-ին, ժամը 13:00-ի սահմաններում: Նրանք Գեղարքունիքի մարզի Արփունք համայնքից են, նույն օջախից են` երկու եղբոր զավակներ։ Նրանցից երեքը 8 տարեկան են, մյուսը` 10։ Զույգ քույրերը Աբովյան քաղաքից են և արդեն մեկ ամիս է, ինչ հյուրընկալվում են հորեղբոր տանը:
Հիվանդանոց ընդունվելիս երեխաներն ունեցել են փսխում, ընդհանուր թուլություն, գլխացավ, որովայնի ցավ, իսկ երկուսի մոտ գրանցվել է նաև ջերմություն` 38.30 և 37.40:
Երեխաները մանրամասն զննվել են, կատարվել են լաբորատոր–գործիքային հետազոտություններ: ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ հեռախոսային խորհրդատվության արդյունքում վերջինիս կողմից համապատասխան ցուցումներ են տրվել հիվանդների վարման վերաբերյալ: Նախնական ախտորոշումն է չճշտված ախտածագման գաստրոէնտերիտ: Կասկածվում է էնտերովիրուսային վարակ:
Երեխաների վիճակը կայուն է` դրական դինամիկայով: Ներկայումս չեն ջերմում, սրտխառնոց և փսխումներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա