Խուսափել արևի ճառագայթներից, կրել գլխարկներ և արևային ակնոցներ. Խորհուրդ
Խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթներից. ամռան ընթացքում առաջնային խորհուրդը մարդկանց սա է: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային
կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի բնորոշմամբ, թեև դրանք դրական ազդեցություն ունեն, սակայն չարաշահումը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ:
«Խորհուրդ եմ տալիս ժամը 12:00-ից 18:00-ը խուսափել արևի ճառագայթներից, կրել գլխարկներ և արևային ակնոցներ, հագնել բնական գործվածքներ և բաց գույնի հագուստ, խմել մինչև 1 ու կես լիտր հեղուկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Նունե Բակունցը նաև նկատեց, որ այս շրջանում մեծ է սուր աղիքային վարակի վտանգը և հորդորեց ուշադիր հետևել ինչպես անձնական հիգինեային, այնպես էլ օգտագործել միայն մաքուր սնունդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա