ՎՏԲ-Հայաստան բանկի բարեխիղճ վարկառուները կարող են ետ ստանալ ապառիկ վարկերի համար վճարած տոկոսների 10%
ՎՏԲ-Հայաստան բանկը իր բարեխիղճ հաճախորդների համար մշակել է հատուկ առաջարկ` «Սուպերդրույք», որի շրջանակում ապառիկ վարկավորման ողջ գումարի մարումից հետո բանկը վերադարձնում է վարկառուին վճարված տոկոսների ընդհանուր գումարի 10%: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այժմ բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ապառիկ ՎՏԲ-Հայաստան Բանկի 700 առևտրի կետերում առանց կանխավճարի` սկսած տարեկան 10% տոկոսադրույքից, կատարել ամենամսյա վճարումներ ինչպես հարկն է և վարկի ամբողջական մարումից հետո ետ ստանալ վարկի համար վճարած տոկոսների 10%:
Վարկի տրամադրման մասին որոշումն ընդունվում է հաշված րոպեների ընթացքում, վարկը ձևակերպվում է տեղում, և դրա համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Մանրամասն «Սուպերդրույք» հատուկ առաջարկի մասին կարելի է տեղեկանալ բանկի կայքում `ww.vtb.am կամ զանգահարելով բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևն ասել է. ««Սուպերդրույք» առաջարկը համատեղում է ցանկալի պրոդուկտը կամ ծառայությունը ստանալու ու ֆինանսական ռեսուրսների կուտակման և պահպանման հնարավորությունները: ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է խրախուսել իր բարեխիղճ հաճախորդներին` վերադարձնելով նրանց ապառիկ վարկավորման շրջանակում վճարված գումարի մի մասը: Այս առաջարկի առանցքային մասը հաճախորդի հեռատեսությունն է, ինչը նրան հնարավորություն է տալիս տոկոսագումարը խնայելու` ետ ստանալով վճարված տոկոսագումարների 10% այն պայմանով, որ ամենամսյա վճարումները կատարվել են բարեխղճորեն»: