Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել
Քարվաճառի տարածքում երեկ հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին: Այսօր Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սպան զոհվել է, իսկ վիրավորը մեկ այլ սպայի կին է:
Նա նշեց, որ այլ վիրավորներ չկան: Մանրամասները Արցախի պաշտպանության նախարարությունը կհաղորդի առաջիկայում:
Կարդացեք նաև`
Արցախում հակառակորդի գնդակից զինվոր է մահացել. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան