Ադրբեջանից Վրաստանի միջով դեպի Թուրքիա է տեղափոխվել 3 տոննա հերոին
Վրաստանի ներքին գործերի նախարարության և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները համատեղ օպերատիվ-հետախուզական աշխատանքների միջոցով հայտնաբերել են թմրանյութերի միջազգային առևտրի խոշոր մատակարարում:
«Regnum» գործակալության փոխանցմամբ` այս փաստի կապակցությամբ ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ: Բեռնատար մեքենայի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 2 տոննա և 790 կիլոգրամ հեղուկ հերոին: Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ թմրամիջոցների նման խմբաքանակ նրանք մինչ այս չեն առգրավել, և այս փաստը համարում են աննախադեպ:
Հետաքննությունը պարզել է, որ բեռնատար մեքենան Վրաստան է եկել Ադրբեջանից և պետք է անցներ Թուրքիա: Իրավապահ մարմինների աշխատակիցներն այդ բեռնատարում հայտնաբերել են 30 կիլոգրամ տարողությամբ 93 տակառներ, որոնցում էլ հենց գտնվել է հերոինը:
Փորձաքննության նախնական տվյալներով` հայտնաբերված թմրանյութը պարունակում է 80% խտությամբ մաքուր հերոին, որի շուկայական արժեքը կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար:
Հետաքննությունն իրականացվում է թմրանյութերի ապօրինի տեղափոխման փաստի կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում