Ճոյտը նախապատրաստվում է Էջմիածնից պատգամավոր դառնալու գործընթացին. «Հրապարակ»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դոն Պիպոյից հետո գեներալ Մանվելի հավատարիմ «ախոյան» Հակոբ Հակոբյանն (Ճոյտը) արդեն նախապատրաստվում է Էջմիածնից պատգամավոր դառնալու գործընթացին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Անիմաստ փող եք դնում, պարտվում, հետ եք քաշվում, ի՞նչ իմաստ ունի այդքան փող ծախսել-չընտրվելը՝ հորդորեցինք վերջինիս:
«Փողը կարևոր չէ. մի մարդ, որ կարա իրենց հակասի Էջմիածնում, էդ ես եմ, բա ես էլ չդնե՞մ իմ թեկնածությունը, էդ ժողովուրդն իմանա, որ ինքն անտեր չի, որ Էջմիածնում էլի մարդ կա, որ մարդիկ չմտածեն՝ սաղ քաղաքը Մանվելիննա. հեսա տղին մարզպետ կտան, աղջիկը դատավոր ա. ժողովուրդը մարզից, քաղաքից բողոքում ա, գործը գնում ա դատարան՝ աղջկա մոտ: Բա էդ ժողովուրդը մեղք չի՞»,- հայտարարել է «ժողովրդավար» Հակոբ Հակոբյանը»: