Հասարակություն 17:44 12/07/2014

Հենաշարժական խնդիրներ ունեցող կամ մտավոր թերզարգացած երեխաների ծնողները չեն շտապում նրանց տանել դպրոց

Կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերմամբ պետք է զբաղվեն Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները /ԽՀՀ/ մարզային համայնքներում և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները մայրաքաղաքում. սա օրենքի պահանջ է: Սակայն երևանյան դպրոցների տնօրինության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ԿԱՊԿՈՒ) ծնողների հավաստմամբ` ԽՀՀ-ներն այս ոլորտում պասիվ են աշխատում: Ինչ վերաբերում է մարզերին, ապա այս դեպքում դպրոց-համայնքն կապն ավելի ուժեղ է: Այս մասին ասված է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից իրականացված «ՀՀ-ում ներառական կրթության իրականացման գնահատում» հետազոտության մեջ:

Ըստ այդմ` «թեև ԽՀՀ-ներն այս պարագայում ևս առանձնակի ակտիվ գործունեություն չեն վարում, սակայն այն դեպքերում, երբ ԽՀՀ անդամը դպրոցի տնօրեն կամ ուսուցիչներից մեկն է, կամ եթե ԽՀՀ-ն իր կազմում ունի սոցիալական աշխատող, ապա նա անձամբ կարող է զրուցել երեխայի ծնողի հետ և նրան հորդորել երեխային դուրս չթողնել հանրակրթությունից: Իրականում նմանատիպ դեպքերը բավականին շատ են: Եթե խոսքը հատկապես հենաշարժական խնդիրներ ունեցող կամ մտավոր թերզարգացած երեխաների մասին է, ապա ծնողները չեն շտապում երեխային տանել դպրոց: Այս դեպքում ողջ նախաձեռնությունը պատկանում է համայնքին՝ ի դեմս դպրոցի տնօրինությանը: Կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման մյուս տարբերակը համագոծակցությունն է տարածքային պոլիկլինիկաների հետ, որտեղից դպրոցը տեղեկատվություն է ստանում երեխաների բժշկահոգեբանական վիճակի վերաբերյալ և որոշում է կայացնում ծնողին հորդորել ՆԴ-ում երեխային ներգրավելու համար: Այն երեխաների պարագայում, ովքեր արդեն հաճախել են դպրոց, սակայն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, հայտնաբերումը, բնականաբար, կատարվում է մանկավարժների և տնօրինության կողմից:

Դպրոց տանելու ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողների որոշումը շրջապատի կողմից ոչ միշտ է դրական վերաբերմունքի արժանանում:

Հատկապես այն դեպքերում, երբ երեխան ի սկզբանե դուրս էր մնացել կրթությունից, շրջապատը ծնողներից պահանջում է երեխային «պահել տանը», «չխայտառակվել», «խեղճ երեխային չտանել այդ լկստված երեխաների մոտ» և այլն: Ուսուցիչների կողմից ևս որոշակի կանխակալ վերաբերմունք է նկատվում սկզբնական շրջանում: Ծնողներից մեկն անգամ միջանցքում լսել է, թե ինչպես է ուսուցիչը սաստում մի անկարգ երեխայի՝ ասելով «եթե խելոք չպահես կբարձրանաս վերև, կդառնաս վերևի երեխա» (դպրոցի երկրորդ հարկում գտնվում է ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատանքի համար նախատեսված ռեսուրս սենյակը):

Հետազոտության հեղինակները նշում են, որ համադասարանցիների կողմից բացասական վերաբերմունքը հատկապես դրսևորվում է ցածր դասարաններում: Օրինակ, ծնողներից մեկը պատմում է, որ քանի որ իր երեխան տարիքով մեծ էր, բայց հաճախում էր առաջին դասարան, երեխաները նրա հետ չէին խոսում կամ ծիծաղում էին վրան: Ծնողը ստիպված էր նստել դասերին և հետևել, որ երեխային չվիրավորեն:

ԿԱՊԿՈՒ երեխաների պիտակավորման երկու ծայրահեղ բացասական և անընդունելի դեպք ի հայտ են եկել Տավուշի և Լոռվա մարզի միջնակարգ երկու դպրոցներում: Առաջին դեպքում ծնողը ամեն օր երեխայի հետ դպրոց է գալիս, դասերի ընթացքում նստում է միջանցքում: Ուսուցիչների վերաբերմունքը բացասական է, նրանք գտնում են, որ նման երեխաներին պետք է տանել հատուկ դպրոց: Ծնողը դիմել է ուսուցիչներին, ուսուցիչներն էլ պատասխանել են՝ «քո երեխուն քո մոտ պահի»: Չնայած երեխան սովորում է երկրորդ հարկում, դասամիջոցներին իջնում է առաջին հարկ մոր կողքին մնում մինչև դասը սկսվի և դասարանի երեխաների հետ չի շփվում: Տղա երեխան նույնպես դասարանում ոչ մեկի հետ չի շփվում: Ծնողը գտնում է, որ եթե ընտրելու հնարավորություն ունենար, ապա երկու երեխաներին էլ կտաներ հատուկ դպրոց: Մյուս դեպքը Ալավերդիում է տեղի ունեցել. ծնողը նշում է, որ իր տղա երեխան ունի տեսողության խնդիր և գլխացավեր, բայց գումար չունենալու պատճառով երբևիցե բժշկի չեն դիմել:

Ծնողը բողոքում է, որ առաջին դասարանի դասվարը «...անընդհատ քանոնով հարվածում էր երեխայի գլխին, ձեռքերին: Երեխան չէր ուզում դպրոց գնալ, բողոքում էր, որ դասատուն ծեծում է, երեխաները տետրերը պատռում են, ուսուցչուհին ոչինչ չի անում, երեխային նվաստացնում է` բոլորի ներկայությամբ ասելով՝ թե գլխիդ ոջիլ կա: Երեխաների տատիկը նշում է, որ ուսուցչուհին ենթարկվում էր որոշ ծնողների կամքին, և վերջիներս էլ դրդում էին, որ իր թոռների նկատմամբ վատ վերաբերվի: Այս տարվա ուսուցչուհին ավելի լավ է տրամադրված երեխային նկատմամբ, սակայն ծնողների և դասարանցիների վերաբերմունքը չի փոխվել:

Այս ամենը եզրակացնել է տալիս, որ հատկապես մարզերում ԿԱՊԿՈւ ծնողների մոտ առկա է «հարմարվող, ամեն ինչ ընդունող և մեղավորի» կերպար: Օրինակ, Տավուշի 6 դպրոցներից 4-ի ծնողները բողոքում են, որ իրենց երեխաներին բավարար անհատական ուշադրություն չի դարձվում թե՛ առարկայական ուսուցիչների, թե՛ ուսուցչի օգնականների կողմից: Լինում են դեպքեր, երբ ամիսներ շարունակ երեխաներին առաջադրանք չեն տալիս կամ դաս չեն հարցնում: Սակայն, նրանք դպրոցի տնօրինությանը որևէ բողոք չեն ներկայացրել՝ նշելով, որ հասկանում են, որ առարկայական ուսուցիչերին բարդ է 45 րոպե հետևել իրենց երեխաներին... Իսկ ուսուցչի օգնականները քիչ են և հազիվ հասցնում են իրենց գործը կատարել:

Եվս մեկ խնդիր, որը բացահայտվել է հետազոտության ընթացքում: Որոշ դպրոցներում ուսուցիչները՝ ի պաշտպան ԿԱՊԿՈՒ երեխաների, դասերի ժամանակ բոլորի ներկայությամբ շեշտում են, որ այդ երեխաները ԿԱՊԿՈՒ երեխաներ են, և նրանց պետք է պարզապես հանգիստ թողնել: Այս երևութը, որը ամբողջովին հակասում է ներառականության գաղափարին, ծնողների համոզմամբ իրենց երեխաներին պաշտպանելու միակ միջոցն է:

Հետազոտության հեղինակները նշում են` ԿԱՊԿՈւ երեխաները դպրոցում և դասապրոցեսում աչքի չեն ընկնում: Այսպես են փաստում ոչ ԿԱՊԿՈՒ աշակերտները, ում 62%- նշում է, որ ԿԱՊԿՈՒ երեխաները հիմնականում պասիվ են և չշփվող: Երեխաները հիմնականում բավարար առաջադիմություն ունեն, աշխատում են հետու մնալ ցանկացած կոնֆիլկտներից և խնդիրների դեպքում դիմում են ծնողին կամ հատուկ մանկավարժին:

ԿԱՊԿՈՒ երեխաները աչքի չեն ընկնում նաև ընկերների քանակով: ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողները նշում են, որ երեխաները պարփակված և ինքնամփոփ են, ունեն 1-2 դասընկեր: Այս խնդիրը ծնողների մի մասը ցավով է ընդունում՝ նշելով, որ երեխան չի կարողանում շփվել իր հասակակիցների հետ: Մյուս մասն էլ նշում է, որ այդպես նրանք խուսափում են ավելորդ խոսակցություններից և խնդիրներից:

Երևանի դպրոցներում ԿԱՊԿՈՒ երեխաներին ավելի ակտիվ են ներգրավում ներդպրոցական միջոցառումների կազմակերպմանը, քան մարզերում: Վերջիններում ներդպրոցական միջոցառումերին ԿԱՊԿՈՒ երեխաները մասնակցում են կամ որպես պասիվ դիտորդ կամ շատ փոքր դերակատարման միջոցով: Մասնակցում են միջոցառումների միայն մի մասին»:

Նախորդող հրապարակում` 

Կան դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող երեխաներին չեն ընդունում ներառական դպրոցներ. ՄԻՊ

Ներառական կրթության երեկն ու այսօր. Ի՞նչ ունենք



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսքն իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:55
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ։
Աղբյուր` Panorama.am
13:49
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հասարակական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն կստանձնի ամբողջ կազմով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
«Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք տարբեր խմբեր հավաքված, որոնք սոցիալական արդարություն են պահանջում»,-իր խոսքում նշեց...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
«Փորձում են մեղադրանք առաջադրել ու սահմանափակել հանրային գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը»,-այսօր հայտարարել է «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վայելեք Երևանի կարմիրգրքյան մաքուր օդը
Երևանում առատ տեղումներն այնուամենայնիվ մի դրական արդյունք ունեն։ Տարիներ շարունակ փոշով լեցուն, աղտոտված օդը շնչած մայրաքաղաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
11:23
«Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ կան. Դատախազ
2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}