Քեսաբում էլէկտրաէներգիայի և ջրի մատակարարման հարցն արդեն լուծված է, գյուղերում` դեռ ոչ
Հայ ընտանիքների մեծ մասը Քեսաբ մշտական բնակության դեռ չի տեղափոխվել: Մարդիկ պարբերաբար գնում-գալիս են, աշխատանքներ են տանում և վերականգնում են իրենց տները:
Քեսապ հայրենակցական միավորման քարտուղար Վահան Սարմազյանն Panorama.am-ին տեղեկացրեց, որ Քեսաբ ավանում էլէկտրաէներգիայի և ջրի մատակարարման հարցն արդեն լուծված է, բայց գյուղերում` դեռ ոչ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանն էլ նկատեց, որ քեսաբահայերը հիմնականում սպասում են էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ամբողջական վերականգնման աշխատանքների ավարտին:
«Ընդդիմադիրները մի քանի ամիս Քեսաբում գտնվելու ընթացքում խափանել են էլեկտրականության և ջրի մատակարարումն ու հեռախոսային ցանցը: Քեսաբի շրջանի նահանգապետարանի աջակցությամբ վերականգնվում են: Բացի այդ, ընդդիմադիրներն ավիրել ու գողացել են մարդկանց կենցաղային պարագաները, հագուստը, գյուղատնտեսական տեխնիկան»,- նկատեց նա:
Լուսինե Ստեփանյանի խոսքով, առօրյա նորմալ կյանքը վերականգնելու համար պետք է նախապատրաստել Քեսաբի շրջանի գյուղերը, որոնք 10-ից ավելի են. «Տներն այն վիճակի հասցնեն, որ կանայք ու երեխաները, ընատնիքներն ամբողջությամբ կարողանան վերադառնալ»:
Իսկ ահա Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցում ապաստանածները դուրս են եկել և վերջնականապես մեկնել են Քեսաբի իրենց տներ, փոխանցում է Քեսաբ Երիտասարդական Միությունը: Ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հայր Նարեկ Լուիսյանի խոսքը, որում նշված է. « Քեսպահայութեան կ՛ըսենք անցած ըլլայ եւ բարի վերադարձ ձեր տունները, Մեր հայու աննկուն կամքով կրկին պիտի վերաշինենք ու ծաղկեցնենք ՄԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԵՍԱՊԸ»:
Քեսապ հայրենակցական միավորման քարտուղար Վահան Սարմազյանն էլ հավելեց, որ ճիշտ է` Լաթաքիայից բոլորը տեղափոխվում են Քեսաբ, եկեղեցուց դուրս են եկել, շատերը գնում են իրենց տները, աշխատում, վերականգնում, բայց մի մասը վերադառնում է Լաթաքաիա և գիշերում այնտեղ:
«Ովքեր հնարավորություն ունեն, տներն արդեն բարեկարգ վիճակում են, մնում են Քեսաբում: Իսկ մյուսները գնում-գալիս են: Պետությունը վնասներն է հաշվում, որ փոխհատուցի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հայաբնակ Քեսաբ ավան ու շրջակա գյուղերը սիրիական բանակն ազատագրել է հունիսի 14-ին: Իսլամիստները Թուրքիայի կողմից հայաշատ Քեսաբ ավանի վրա հարձակվել էին մարտի 20-ի լույս 21-ի գիշերը: Տեղի բնակչությունը տարհանվել էր Լաթաքիա: Տները, ազգապատկան շենքերը, կառույցներն ու եկեղեցիները զինյալներն այրել էին և ավիրել: Մարդկանց ունեցվածքը թալանվել էր և վաճառվում էր Թուրքիայում:
Կարդացեք նաև`
Վազգեն Մեսրոպյան. Հայերի մեծ մասն արդեն Քեսաբում են
«Ամենքը փորձում են օր առաջ հասնել տուն». Հայերը վերադառնում են Քեսաբ
Քեսաբն ամբողջությամբ ազատագրված է
«Հրթիռը Քեսաբի վրա անձրևի նման էր իջնում». Տարհանված գյուղապետի հետհայացքը
Քեսաբի հայկական եկեղեցուց կողոպտված աղոթագրքերը Լաթաքիայում վաճառքի են հանվել
Քեսաբահայ ազգագրագետ. Քեսաբից հետո Հալեպի հայ գաղութի վրա հարվածներն ավելի սաստկացան
Սիրիական բանակն առաջացել է Քեսաբի ճակատային գծի վրա
Արամ Ա-ն Քեսաբի հարցով ՄԱԿ-ից նամակ է ստացել
Քեսաբահայ երիտասարդը սպանվել է. «Շփոթել են սիրիական բանակի զինվորի հետ»
Քեսաբահայ երիտասարդի մահվան մասին լուրերը դեռ չեն հաստատվել
Ֆիրդուս Զաքարյան. Եթե ցանկանան, կարող ենք ընդունել քեսաբահայերին, անպատրաստ չենք
Առանց տան, դպրոցի և անորոշության մեջ. Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը
ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը
Քեսաբում մնացած 38 քեսաբցիներից 20-ն ազատ է արձակվել
«Երկակի ստանդարտների և անպատժելիության հետևանք». Քեսաբի իրադարձությունները
Քեսաբից տարհանված ընտանիքը Հայաստանում է, բայց երազում է իր տուն վերադառնալու մասին
«Քեսաբում ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները