
Ա. Մանասյան. Ագրեսիվ պետությանը չպետք է ընդհանրապես զենք վաճառել (տեսանյութ)
Արդեն ընդունված է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առարկա է, այլ միջազգային քաղաքական լուրջ խնդիր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Թե Եվրոպան, թե Ռուսաստանը շահագրգռված են Հայաստանն ունենալու իրենց թիմում, ինչն էլ պարտավորեցնում է հայկական կողմին մշակել համապատասխան քաղաքականություն»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցին, բանախոսն ասաց, որ ռուսական լրատվամիջոցներն արդարացնում են այդ քայլը նրանով, որ եթե Ադրբեջանը Ռուսաստանից զենք չգնի, մի տեղից գնելու է անպայման:
«Միջազգային ատյաններում պետք է պետականորեն բարձրացնենք այն հարցը, որ ագրեսիվ պետությանը չպետք է ընդհանրապես զենք վաճառել»,-ավելացրեց քաղաքագետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: