2 ամսական երեխան հրաշքով ողջ է մնացել ավերակների տակ
Ռազմական գործողությունների կենտրոնում գտնվող սիրիական Հալեպում հրաշք է տեղի ունեցել. փլված շենքի ավերակների տակից փրկարարները երկու ամսական երեխա են գտել: Այս մասին տեղեկացնում է բրիտանական «The telegraph»-ը: Հղման տակ դուք կարող եք նույնիսկ տեսաֆիլմը դիտել, թե ինչպես են երեխային հանում փլատակից:
Աղբյուրի փոխանցմամբ, փրկարարը լսել է երեխայի ճիչը, դժվարությամբ դուրս բերել երեխային ավերակների տակից ու բացականչել. «Սա հրաշք է»:
Երեխան, որ ողջ ուժով ճչացել է, ամբողջությամբ պատված է եղել փոշով: Երբ փրկարարներից մեկը երեխային դուրս բերելուց հետո գրկել է, նրա մյուս գործընկերները բացականչել են. «Աստված մեծ է»:
Նշվում է, որ երեխան աղջիկ է: Փրկարարներին հաջողվել է փրկել նաև նրա մորը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով