Քաղաքական 09:14 12/07/2014

ՀՀ նախագահը Չիլիում է. «Համոզված եմ, որ հաջողված համատեղ ծրագրերն իրենց երկար սպասել չեն տա»

Պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի նախագահ Միշել Բաշելեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մինչ այդ, Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Չիլիի ազգային հերոս գեներալ Բեռնարդո Օ’Հիգինսի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Չիլիի նախագահի նստավայրում՝ «Մոնեդա» պալատում, ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Բաշելեի հանդիպումը:

Հայաստանի և Չիլիի նախագահները քննարկել են հայ-չիլիական միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացման հեռանկար ունեցող մի շարք ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Ափսոսանքով նշելով, որ Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր ցանկալի տեմպով չեն ընթացել, զրուցակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից աշխարհում նույնիսկ աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ, հատկապես այն պարագայում, երբ երկու ժողովուրդներն էլ իրենց զարգացման ուղին կառուցում են միևնույն արժեքների հիման վրա: ՀՀ նախագահն ընդգծել է, որ իր այցը միտված է լրացնելու տարիների այս բացը և հարաբերությունների նոր փուլ սկսելու երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման նպատակով:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չիլիի միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, որը, կողմերի համոզմամբ, նոր հնարավորություններ կբացի ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Այս համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է մեկ ամիս առաջ Երևանում կայացած առաջին բիզնես-սեմինարը, որի ժամանակ լատինաամերիկյան տարածաշրջանով հետաքրքրված հայ գործարարներին ներկայացվել են Չիլիի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորությունները:

Հեռանկարային է համարվել մի շարք ոլորտներեւմ, այդ թվում` գյուղատնտեսության և հատկապես գինեգործության բնագավառում փոխգործակցությունը: Հայ-չիլիական համագործակցության ընդլայնման համատեքստում Հայաստանի և Չիլիի նախագահները ոչ պակաս կարևոր են համարել գիտակրթական, մշակութային, զբոսաշրջության ու սպորտի բնագավառներում փոխգործակցության երկուստեք խրախուսումն ու զարգացումը: Հատկապես այս ոլորտները, ըստ նրանց, կարող են նպաստել նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև ակտիվ շփումներին ու փոխճանաչելիությանը:

ՀՀ նախագահի համոզմամբ, միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Չիլիի մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության կարևորագույն հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Սերժ Սարգսյանի 2007թ. Չիլիի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելն էր` շահելով աշխարհի համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ:

Երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում նախագահներն ընդգծել են Չիլիում փոքրաթիվ հայ համայնքի համեստ, բայց միևնույն ժամանակ ուրույն դերակատարումը:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահների ներկայությամբ Հայաստանի և Չիլիի արտաքին գործերի նախարարները ստորագրել են «ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՉՀ արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Այնուհետ Չիլիի նախագահ Միշել Բաչելետի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ճաշ:

Իր բաժակաճառում նախագահ Միշել Բաշելետը ևս մեկ անգամ ողջունել է ՀՀ նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Չիլիում, ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է և ուրախություն առաջին անգամ Չիլի պաշտոնական այց կատարած Հայաստանի Հանրապետության նախագահին հյուրընկալելը:

«Ինչպես տեղյակ եք, պարոն նախագահ, դեռևս տասնիններորդ դարից հայերը եկել են Չիլի բնակություն հաստատելու: Ընդհանրապես, Չիլին այն երկիրն է, որը միշտ հանգրվան է տալիս այստեղ եկող մարդկանց: Նրանք լայնորեն ընդգրկվել և կարողացել են լավագույնս ինտեգրվել մեր հասարակությանը, քանի որ Չիլիի հասարակությունն ունի մեծ հանդուրժողականություն և հարգանք: Ծագումով հայ չիլիացիները, ինչպես տեսաք և ես այսօր մեր զրույցի ընթացքում էլ ասացի, մեծապես նպաստել են Չիլիի հասարակության կայացմանն ու զարգացմանը` ինչպես քաղաքական, տնտեսական, գործարար շրջանակներում, այնպես էլ մշակույթի և սպորտի բնագավառներում: Փաստորեն, երբ ես պաշտպանության նախարար էի, այն ժամանակ մենք ունեինք ծովակալ Հեռնան Կույումջյան: Չիլին իր երախտագիտությունն է հայտնում այն աջակցության համար, որ հայազգի ներկայացուցիչները ցուցաբերում են:

Այսօր մեր դիվանագիտական հարաբերություններն արդեն հասել են հասունության մի շրջանի, որ մենք պետք է շարունակենք քաղաքականապես այն խորացնել: Ուզում ենք ևս մեկ քայլ անենք, որպեսզի կրճատենք այս աշխարհագրական հեռավորությունը: Պետք է չթողնենք, որ այդ հեռավորությունը մեզ իրարից բաժանի, այլ, ընդհակառակը` կորողանանք աշխատել և՛ առևտրի, և՛ տնտեսության ոլորտներում: Ինչպես ես քիչ առաջ կայացած մեր հանդիպման ժամանակ ասացի, Չիլին կարողացել է տնտեսական հարաբերություններ զարգացնել շատ երկրների հետ և կնքել ազատ առևտրի պայմանագրեր` զարգացնելով նաև իր տնտեսությունը: Եվ մենք կարող ենք շարունակել նման համագործակցությունը` հաշվի առնելով այն Փոխըմբռնման հուշագիրը, որն այսօր ստորագրվեց մեր երկու արտգործնախարարությունների միջև: Այդ հուշագիրը մեզ հնարավորություն կտա, որպեսզի ավելի պաշտոնականացնենք մեր քաղաքական հարաբերությունները և խորհրդատվությունները, ճանապարհ բացենք առևտրատնտեսական հարաբերությունների համար:

Հարգարժան պարոն նախագահ, ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել Ձեզ՝ այցի համար, այստեղ Ձեր ներկայության համար, որը մեզ հնարավորություն է տալիս քննարկելու և նոր ուղիներ փնտրելու համագործակցության համար:

Այժմ առաջարկում եմ բոլորս բաժակ բարձրացնենք Հայաստանի Հանրապետության և Չիլիի Հանրապետության միջև բարեկամության և մեր նոր համագործակցության համար»,- բաժակաճառի ավարտին ասել է Չիլիի Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Չիլիի Հանրապետության Նախագահ Միշել Բաչելետի անունից ՀՀ Նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշի ժամանակ.

«Մեծարգո՛ տիկին Նախագահ,
Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Չիլիի Հանրապետությունում: Մեր բարեկամ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, սա ՀՀ Նախագահի առաջին այցելությունն Չիլի:

Կցանկանայի կրկին սրտանց շնորհակալություն հայտնել Նախագահ Բաչելետին հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ ցուցաբերվում է ինձ և հայկական պատվիրակությանը: Շատ շնորհակալ եմ: Անշուշտ, մեզ համար մեծ պատիվ կլինի, տիկին նախագահ, Հայաստանում հյուրընկալել Ձեզ:

Թեև Հայաստանի և Չիլիի միջև աշխարհագրական մեծ տարածություն է ընկած, սակայն մեր ժողովուրդների փոխադարձ վստահությունը, համակրանքն ու հարգանքը դրանից չի պակասում: Եվ ես լիահույս եմ, որ այսուհետ մեր միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում կապրեն հենց այս հիմքի վրա: Մեծապես խորհրդանշական է, որ չիլիական Պուերտո Վիլյամս բնակավայրում կա «Հայաստան» անվանումը կրող հրապարակ և զետեղված է Հայաստանից բերված հուշակոթող:

Հիրավի, չենք կարող բավարարվել փոխգործակցության այն ծավալով, որն ունենք այսօր. առկա ներուժն ու հնարավորություններն անհամեմատ շատ են: Մենք Չիլի ենք ժամանել այն համոզումով, որ եկել է մեր հարաբերությունները նոր բովանդակությամբ լցնելու ժամանակը: Հաշվի առնելով Չիլիի զգալի հաջողություններն ու ձեռքբերումները տնտեսական ոլորտում, մասնավորապես օտարերկրյա ներդրումների, կապիտալի ներհոսքի, գործազրկության մակարդակի նվազեցման գործում՝ Ձեր երկրի հարուստ փորձն ուսանելի և օգտակար կարող է լինել մեզ համար:

Հայաստանի և Չիլիի միջև համագործակցության բազմաթիվ հեռանկարային ոլորտներ կան՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, սեյսմիկ պաշտպանություն, առողջապահություն և այլն: Վկայակոչելով Հայաստանում արգենտինյան ներդրումային ծրագրերի հաջողությունը, կուզենայի հավաստիացնել, որ աշխարհագրական հեռավորությունն ամենևին էլ խոչընդոտ չէ. մեզ մոտ՝ Հայաստանում, արտասահմանյան ներդրումների, ակտիվ գործարարությամբ զբաղվելու համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու բարենպաստ պայմանները: Մեկ ամիս առաջ Երևանում տեղի ունեցավ հայ-չիլիական առաջին բիզնես-սեմինարը, որի նպատակն էր ներկայացնել Չիլին լատինաամերիկյան տարածաշրջանով հետաքրքրված հայ գործարարներին: Եվ համոզված եմ, որ հաջողված համատեղ ծրագրերն իրենց երկար սպասել չեն տա:

Վստահ եմ նաև՝ 21րդ դարում աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէ նաև զբոսաշրջության զարգացման համար: Մենք հպարտանում ենք, որ չիլիացի մեծ մտածող և գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաբլո Ներուդան, այցելելով Խորհրդային Հայաստան, գրել է. «Հայերն ամենաբարձր մակարդակի են հասցրել իրենց ազգային մշակույթը հին աշխարհում: Երևանը հրաբխային տուֆից վեր խոյացող, վարդագույն վարդի նման ներդաշնակ, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է»: Վստահ եմ, որ չիլիացի զբոսաշրջիկները շատ հետաքրքրություններ կգտնեն Հայաստանում, իսկ հայերը՝ Չիլիում:

Մեծարգո՛ տիկին Նախագահ,

Հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում իր համեստ, բայց միևնույն ժամանակ ուրույն դերակատարումն ունի փոքրաթիվ հայ համայնքը, որի ներկայացուցիչները` հիմնականում արդյունաբերության և առևտրի բնագավառներում ներգրավված հայերը, որոշակի ներդրում ունեն այս հիասքանչ երկրի տնտեսության զարգացման մեջ: Անհերքելի փաստ է, որ Չիլիի իշխանությունների ու ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ է, որ հայերը կարողացել են ինտեգրվել երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դառնալով Չիլիի օրինապաշտ և հարգված քաղաքացիներ :

Մեզ համար մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ մեր երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցն էր 2007թ. Չիլիի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Այս քայլով Չիլին՝ որպես անկեղծ և հուսալի բարեկամ, ոչ միայն շահեց համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը, այլև ևս մեկ անգամ հավաստեց իր նվիրվածությունը այն արժեքներին, որ պատկանում են համայն առաջադեմ մարդկությանը: Այցիս նպատակներից մեկն էլ, տիկին Նախագահ, կայանում է նաև նրանում, որպեսզի մեր ժողովրդի անունից խորին երախտագիտություն հայտնեմ Ձեզ, ձեր ժողովրդին, ձեր իշխանություններին այս փաստն ընդունելու համար:

Ավարտելով խոսքս՝ բաժակ եմ բարձրացնում ի պատիվ Չիլիի նախագահ, մեծարգո՛ տիկին Բաշելեի, որ շատ բաներում առաջինն էր: Ես տևական ժամանակ աշխատել եմ Պաշտպանության նախարար և մեկ-երկու կին պաշտպանության նախարարների եմ հանդիպել և նախագահների շրջանում էլ այդքան շատ չեն կանայք: Եվ Ձեզ հաջողություն եմ մաղթում ի փառս Չիլիի և նրա աշխատասեր ու հոյակապ ժողովրդի: Հայ-չիլիական բարեկամության կենացը»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}