Քարվաճառում անհետ կորածի ծնողները վստահ են՝ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները. «Ազատություն»
Քարվաճառի Ջոմարդ գյուղում անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի մայրը ՝ Կարինե Ցականյանը վստահ է ՝ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները: «Ազատություն» ռադիոկայանը խոսել է երիտասարդի մոր հետ, և հարցազրույցի մի մասը ներկայացնում ենք ստորև.
Կարինե Ցականյան. - Ես վերևն եմ եղել, երեխան՝ ներքևը։ Գիշերվա կեսին եկել են՝ տարել, երևի։ Ինքը տեղաշորի մեջ չի քնել։ Դուռը փակել ա, ինչ վերցրել են, տանը մնացածն էլ մնացել ա, որովհետև տանն ա եղել էդ ապրանքը։ Վերևից իջել եմ ներքև, տեսել եմ՝ չկա։ Ինքն էլ հին շորերով ա, սպարտիվկա՝ դեղին գծերով, վերևինը սև՝ սպիտակ գծերով, մի հատ էլ վայենի մայկա է եղել։
«Ազատություն» - Այդ շորերը չկա՞ն։
Կարինե Ցականյան. - Չէ, չէ, սապոգներով՝ ռեզինից։
«Ազատություն» - Կարծում եք, այդ շորերո՞վ են իրեն տարել։
Կարինե Ցականյան. - Չեմ կարծում, հենց էդ շորերով՝ ռաբոչի, ինքը իրիկունը տանը եղել ա, հենց էդ շորերով էլ տարել են, սկի ինքը չի էլ պառկել տեղաշորի մեջ։ Իրիկունը 10-ի, 11-ի մոտերն են տարել։ Գյուղում մարդ չկա, մենակ իմ ընտանիքն ա էս գյուղում՝ Ջոմարդ գյուղում։ Մենակ մի բնակիչը ես եմ, իմ երեխեն ա ներքևն էղել, մենակ ա էղել, ոչ մի մարդ չկա, էնտեղ շենքեր էլ չկան սարքած։
«Ազատություն» - Այլ բան նրա հետ պատահած լինել չէ՞ր կարող, նրան, միանշանակ, ադրբեջանցինե՞րն են տարել։
Կարինե Ցականյան. - Դե, տենց կլինի, ո՞վ պետք է տանի։ Սաղ աշխարհը, քոլերը ման ենք եկել, վայենին ման ա գալիս, միլիցիան ման ա գալիս, ոչ մի տեղ չեն գտնում երեխային։
«Ազատություն» - Իսկ դուք տեղյա՞կ էիք, որ ադրբեջանցի դիվերսնտներ կան գյուղում, երբ դեռ չէր անհետացել Սմբատը։
Կարինե Ցականյան. - Չէ, մենք ոչ մի բան չենք իմացել։ Եթե ես իմանայի, ես իմ երեխին ինչի՞ պիտի թողեի։ Ես մենակ սարի գլխին էի, անասուն էին պահում վերևը։ Ջոմարդ գյուղում տղաս է եղել, Ջոմարդի վերևն էլ ես եմ բնակվում, մի տուն սարքած մնում ենք, մեր անասունները, մեր ճանճերն այնտեղ են։ Էդ առավոտը պիտի բարձրանար սարը, զանգեցինք ասեցինք` արի սարը, ասեց` առավոտը կգամ։ Մենք ի՞նչ էինք իմանում, որ ըտեղ մարդ կլինի, ով կլինի իմ երեխին կտանի։
«Ազատություն» - Տանից նաև սնո՞ւնդ է անհետացել։
Կարինե Ցականյան. - Հա, պովիդլո, ջեմ, երեք հատ հաց, մի քանի պոմիդոր, մի քանի վարունգ, ճանապարհին տեսել են, էլի, կերած վարունգը՝ վեր ընկած։ Դե, երևի սոված են եղել, չեմ կարա ասեմ, ես գիշերը սարում եմ եղել, եկել եմ տեսել՝ տղես չկա։ Ամուսինս առավոտ իջել ա, եկել ա երեխիս կողքը, որ հետո գնա Քելբաջար՝ տեսել ա դուռը փակ։ Իմ տղան ուր էլ գնար, գալիս էր միշտ ժամը 5-6 զանգում էր՝ մա, ես տանն եմ, պապան իջե՞լ ա , ի՞նչ կա, ի՞նչ չկա, պապան իջնո՞ւմ ա, ի՞նչ ա պետք հանեմ վերև... միշտ զանգել ա։ Բայց էդ գիշերը, ամբողջ օրը զանգել եմ, ինքն ինձ չի պատասխանել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակում`
ԼՂՀ բնակիչ Ս. Ցականյանն անհետացել է