Բագրատաշենում հաջողվել է խուսափել կարկուտից
Այսօր՝ ժամը 11.48-ից մինչև 12.10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 3 կայանից Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում իրականացվել է 300 կրակոց:
Բագրատաշենի համայնքապետ Արկադի Մակյանը Panorama.am-ին ասաց, որ համայնքում կարկուտ չի տեղացել, վնասներ չկան:
Կրակոցների հետևանքով ո՞ւր են գնացել կարկտաբեր ամպերն առայժմ պարզ չի, գյուղապետն էլ չգիտի:
Նշենք, որ վերջին օրերին կարկուտը մեծ վնասներ է հասացրել Լոռիի, Շիրակի մի քանի համայնքերի ցանքատարածություններին: Մարզպետարաններում հաշվում են գյուղացիների կրած վնասը, կառավարության ղեկավարն ասել է, աջակցություն կլինի:
Նախորդող հրապարակում՝
Բերբերյան. Քանի դեռ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն աշխատում, գյուղապահովագրությունը ռիսկային է
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով