Միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանն արդեն 6 մեդալ ունի
2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականներն արդեն հաջողություն են գրանցել, Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ԿԳՆ Արմեն Աշոտյանը:
Հուլիսի 3-ից 13-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր:
Հուլիսի 6-ից 13-ը Ինդոնեզիայում անցկացված «Կենսաբանություն» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադայում մեր երեխաները նվաճել են 3 բրոնզե մեդալ:
Այս պահին Հայաստանն արդեն ունի 6 մեդալ:
Հայաստանը օլիմպիադային մասնակցում է 1993 թվականից: Այս ընթացքում հավաքականը նվաճել է 55 մեդալ (1 ոսկի, 14 արծաթ, 40 բրոնզ) և 38 պատվոգիր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները