Էրդողանը հիշեցրել է, թե ինչպես է Թուրքիան գնդակահարության հանձնել 146 ադրբեջանցիների
Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից առաջադրված հանրապետության նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քարոզարշավի շրջանակներում ելույթ է ունեցել Անթալիայում:
Ինչպես հայտնում է թուրքական «Աքշամ» թերթը, Էրդողանն անդրադարձել է ընտրապայքարում իրեն մրցակից քաղաքական ուժին` երկրի մայր ընդդիմություն համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության»-ը (ԺՀԿ-CHP): Ոչ վաղ անցյալի պատմության դրվագներից ակնարկներ կատարելով` Էրդողանը դիմել է ժողովրդահանրապետականներին համակրող ընդդիմադիր ընտրազանգվածին:
Նա հիշեցրել է ԺՀԿ-ականների իշխանության ժամանակաշրջանում տեղի ունեցած հետևյալ դեպքը:
«1944 թվականն էր: Մեր ադրբեջանցի եղբայրներից 146 հոգի ռուսներից մազապուրծ փախչել և ապաստանել էին Թուրքիայում: Թուրքիան հանուն չեզոքության մեր այդ 146 եղբայրներին հանձնեց Ստալինի զինվորներին: Հենց որ ադրբեջանցի եղբայրները անցան Բորալթանի կամուրջը, մեր իսկ զինվորների աչքերի առաջ նրանց գնդակահարեցին»:
Էրդողանը նաև հավելել է, որ իրենք երբեք չեն դավաճանի իրենց եղբայրներին, ինչպես որ դա արել են արատավոր անցյալ ունեցող ժողովրդահանրապետականները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում