Համալիրի հերթական աճուրդն ավարտվել է, դարձյալ գնորդ չկա
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հերթական` չորրորդ աճուրդն այսօր ժամը 13:00-ին ավարտվել է, սակայն որևէ գնորդ այդպես էլ հայտ չի ներկայացրել: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԴԱՀԿ լրատվական ծառայությունից:
Հայաստանյան օրենսդրության համաձայն, 3 աշխատանքային օրերի ընթացքում կհայտարարվի հաջորդ աճուրդի օրը, և շենքը դարձյալ կդրվի աճուրդի: Այն կլինի արդեն 5-րդ աճուրդը: Այս անգամ ևս, ըստ օրենքի, շենքի համար հայտարարվելիք գինը 10 տոկոսով պակաս կլինի:
Հիշեցնենք, որ Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը չորրորդ անգամ հանվել էր աճուրդի հուլիսի 2-ին: Շենքի մեկնարկային գինը սահմանվել էր 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ: Երրորդ անգամ հայտարարված աճուրդի ժամանակ այն գնահատվել էր 15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ: Սկզբում համալիրն աճուրդի էր հանվել19 մլրդ 350 000 000.0 դրամ մեկնարկային գնով:
Հարակից հրապարակումներ`
Մարզահամերգային համալիրի շենքը դարձյալ հանվել է աճուրդի
Վերաքննիչ դատարանում Մարզահամերգային համալիրի գործով փաստաբանը բոյկոտել է նիստը
«Մենք հարյուր հատ համալիր չունենք». Քննարկում
Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում