Իրանը մտադիր է ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի սխալը և «ճոկանը» ետ վերցնել Ադրբեջանից
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն սխալվել է, որ «ճոկան» (Polo) մարզախաղը գրանցել է Ադրբեջանի Հանրապետության անվանը»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իսֆահանի քաղաքապետ Սեյյեդ Մորթազա Սաղայիան Նեժադը:
Նշենք, որ հակառակ Իրանի պաշտոնական բազմաթիվ բողոքներին, Ադրբեջանին հաջողվեց 2013թ. իրանական «ճոկան» մարզախաղը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում գրանցել որպես Ադրբեջանում տարածված խաղ:
Իսֆահանի քաղաքապետը, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մասնավորապես նշել է. «Ճոկանը իրանական մշակութային արժեք է և նրա հայրենիքը համարվում է Իրանը: Ճոկանի միջազգային ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնյաները խոստովանել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն սխալ է գործել, որ ճոկանը գրանցել է Ադրբեջանի անվանը: Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի սեպտեմբերին Իսֆահանում կայանալիք ոչ մշակութային ժառանգության միջազգային համաժողովում (ICCN) ճոկանը գրանցել իր հայրենիքի՝ Իրանի անվանը»:
Թեմայի առնչությամբ հրապարակումներ՝
Իրանագետ. Ադրբեջանը «մշակութային պատերազմ» է հայտարարել Իրանին
Ադրբեջանը Իրանի մշակույթի հանդեպ իրականացնող կեղծարարության գործում փորձում է ներքաշել Արցախի Հանրապետությանը
Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահ. Ողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը ճոկան անունով մարզախաղ ընդհանրապես չի ունեցել
ԻԻՀ մշակույթի նախարարի հորդորը Ադրբեջանին. Կարճամիտները, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակույթը, չեն հասնի իրենց նպատակին
Տաջիկ մտավորականները ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում են ճոկան մարզախաղը գրանցել նաև Տաջիկստանի և Հայաստանի անվանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան