Մ. Եղիազարյան. Ալիևի համար էլ հեշտ չէ պատերազմ սկսելը (տեսանյութ)
«Ադրբեջանն արհեստական փուշ է, սեպ Կովկասի մարմնում, պետք է անպայման դուրս հանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար էլ հեշտ չէ պատերազմ սկսելը. «Գիտենք, որ նա ընտրված նախագահ չէ, մեծ գումարներ է յուրացրել իր ժողովրդից: Նա էլ գիտակցում է, որ եթե սկսվի պատերազմ ու չհաղթի, կորցնում է աթոռը, իշխանությունը, փողը»:
Միաժամանակ բանախոսը չբացառեց պատերազմի վերսկսկումը: Մ.Եղիազարյանի կարծիքով, այդ դեպքում պատերազմը երկար չի տևի, քանի որ կարող է պայթյունավտանգ իրադրություն ստեղծել անհանգիստ Կովկասում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով