Օդաղետ ՌԴ Ռյազանի մարզում. զոհվել են ազգությամբ հայեր
Այսօր, ժամը 01.15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 13-ին ժամը 18.50-ի սահմաններում ՌԴ Ռյազանի մարզի Սպասկի շրջանի Սպասկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթև շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ, ինչից զոհվել են չորս քաղաքացիներ, որոնցից երեքը ազգությամբ հայեր են՝ Է. Առուստամյան (օդաչու, ծնվ.1958 թ.), Կ. Հարությունյան (ուղևոր, ծնվ. 1981 թ.) և Տ. Ադամյան (ծնվ.1987թ.):
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով