ԱՄՆ-ի Պրեսբիտերական եկեղեցին կոչ է անում ճանաչել հայոց ցեղասպանությունը
Հունիսի 20-ին Դետրոյթ նահանգում ԱՄՆ-ի պրեսբիտերական եկեղեցին ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև` կոչ անելով, ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ևս ճանաչել 1915թ.-ի դեպքերը որպես ցեղասպանություն:
Արդեն 50 տարուց ավել է, ինչ պրեսբիտերական եկեղեցին աջակցում է հայկական համայնքներին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի միջոցով, որը տարաբնույթ աջակցություն է տրամադրում միջեկեղեցական համագործակցության միջոցով Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում, Երուսաղեմում և Հայաստանում:
Սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ է, որ այսպիսի բանաձև է ընդունվում ամերիկյան խոշոր` 1.8 միլիոնանոց եկեղեցու կողմից:
Բանաձևը բաղկացած է 4 կետից – այն կոչ է անում, որպեսզի եկեղեցական համայնքը ճանաչի հայոց ցեղասպանությունը և որպեսզի 1915-1923թթ.-ի դեպքերը որակվեն որպես «ցեղասպանություն», հորդորում է բոլոր պրեսբիթերական եկեղեցիներին հիշատակել Հայոց ցեղասպանության տարելիցը 2015թ.-ի ապրիլի 24-ին հաջորդող կիրակնորյա պատարագի ժամանակ, ինչպես նաև կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով