Սահմանամերձ գյուղերում հանգստյան օրերին խաղաղ է եղել
Սահմանամերձ գյուղերում հանգստյան օրերին խաղաղ է եղել, հակառակորդը գյուղերի ուղղությամբ կրակ չի բացել:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ թեև գյուղի վրա չեն կրակել, սակայն հենակետերի ուղղությամբ կրակոցներ հնչել են:
Նշենք, որ վերջին անգամ Չինարիի ուղղությամբ հակառակորդը կրակել էր շաբաթ օրը, իսկ հունիսի 10-ին 4 ժամ կրակի տակ էր պահել գյուղը:
Վերջին շրջանում հակառակորդը պարբերաբար գնդակոծում էր սահմանամերձ գյուղերը` նյութական վնասներ պատճառելով գյուղացիներին: Նախորդ ամսի վերջին Պառավաքար համայնքի ուղղությամբ արձակված կրակից վիրավորվել էր 16-ամյա Արմեն Բրուտյանը:
Կարդացեք նաև`
Հակառակորդը 4 ժամ կրակի տակ է պահել Չինարին
ՊՆ. Սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցների ինտենսիվությունը մի փոքր թուլացել է
«Միշտ էլ պինդ ենք, թող թիկունքը պինդ լինել սովորի». Տավուշի գյուղերի վրա այսօր ևս կրակել են
Կրակոցներ Չորաթանում. «Թուրքերը հի՞լ են անում, եղած-չեղածը բրախել ենք բաղերում»