ԱՄՆ պաշտոնյայի այցը Վրաստան ԱՄՆ լոգիստիկայում Վրաստանի դերի մեծացման ազդանշան է
ԱՄՆ ռազմական լոգիստիկայի բարձրաստիճան պաշտոնյա գեներալ Պաուլ Սելվան եռօրյա այցով ժամանել է Վրաստան: Այս մասին գրում է «Եվրասիանեթ»-ը և հավելում, որ այցի նպատակը ԱՄՆ-ի ռազմական տրանսպորտի ոլորտում Վրաստանի դերի մեծացման վերաբերյալ քննարկում ունենալն է:
Վրաստանի նախագահի, վարչապետի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ ունեցած հանցիպման ժամանակ Սելվան քննարկել է վրացական երկաթուղու, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և Անակլիա նավահանգստի արդիականացման ծրագրերը:
Ըստ պաշտոնյայի` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը, որի վրա աշխատում են Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան, ավարտին կհասցվի 2015թ.-ի վերջին` նախատեսած ժամկետից մի քանի տարի ուշ:
Ադրբեջանն ու Թուրքիան աշխատանքների ձգձգման համար մեղադրել են Վրաստանին: Մի գուցե Սելվան Վրաստանում է այս հարցում վրացիներին շտապեցնելու համար, ակնարկում է հոդվածի հեղինակը:
Ինչ վերաբերում է Անակլիա նավահանգստի նախագծին, ապա այն Վրաստանին «նոր մետաքսե ճանապարհի» մի մասն է դարձնելու և հանդիսանալու է ամենակարճ ուղին Եվրոպայի և Ասիայի միջև. այն կմեծացնի Եվրոպա-Ասիա ապրանքաշրջանառությունը` միևնույն ժամանակ մեծացնելով Վրաստանի միջազգային կարևորությունը: Կարող է նաև մեծանալ Վրաստանի դերը ԱՄՆ-ի ռազմական լոգիստիկային առնչվող նախագծերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան