Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա
Հանրապետության տարածքում հուլիսի 14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 15-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:
Երևանում հուլիսի 14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն: Հուլիսի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով