Ավելի վտանգավոր է ունենալ գիրությամբ տառապող քույր կամ եղբայր, քան այդպիսի ծնողներ
Մասաչուսեթս նահանգի գլխավոր հոսպիտալի մասնագետները «American Journal of Preventive Medicine» ամսագրում հոդված են հրապարակել, որում ներկայացրել են 2000 մարդու շրջանում արված հարցման արդյունքները: Դրանք վկայում են, որ ավելի վտանգավոր է ունենալ գիրությամբ տառապող քույր կամ եղբայր, քան նման ծնողներ:
«Զդռ.ռու» կայքը գրում է, որ գիրության «տոն» ընտանիքում տալիս են երեխաները` եթե ավագ քույրը կամ եղբայրը տառապում են գիրությամբ, ապա ավելորդ կիլոգրամները ընտանիքի փոքրերի համար ավելի հավանական են դառնում: Եվ դա հատկապես ընդգծված է այն դեպքում, երբ խոսքը նույն սեռի երեխաների մասին է:
Երեխաները սովորաբար ավելի շատ ժամանակ են անցկացնում իրար հետ, քան ծնողների և հենց այստեղից է, որ վատ սովորույթները ավելի արագ են կրկնօրինակում: Այդ թվում և շատ ուտելը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա