Օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանի մեղքը քաղաքացիաիրավական հարթության վրա է, ոչ թե քրեական. Փաստաբան

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչության վարույթում գտնվող օֆշորի հայտնի գործով նախաքննությունն ընթանում է, հարցաքննությունները դեռևս ավարտված չեն, և հետագա քննչական գործողություններն արդեն կբխեն հենց այդ հարցաքննություններից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց այս գործով միակ կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը: 

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը 2013 թվականի հունիսի 17-ին Աշոտ Սուքիասյանին կալանավորելու որոշում էր կայացրել ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել: վերջերս նա Վրաստանից արտահանձնվեց Հայաստանի իրավապահ մարմիններին: Սուքիասյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախության, առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի պատճառման, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3րդ մասի 1-ին կետի, 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Այս գործն առնչվում էր գործարար Փայլակ Հայրապետյանի հետ, որի գործունեության վերաբերյալ կատարած հետաքննության մեջ «Հետք»-ը պարզել էր, որ գործարարի գույքի դիմաց ստացված մոտ տասը միլիոն դոլարը Աշոտ Սուքիասյանը փոխանցել է օֆշորում գրանցված մի քանի կազմակերպությունների ՝ այդ թվում WLISPERA HOLDINGS -ին: Նույն պարբերականի հրապարակման մեջ նշվում էր նաև, որ այդ կազմակերպության բաժնետերեր են Աշոտ Սուքիասյանից բացի, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը: Սակայն Սուքիասյանը դեռևս հետախուզման մեջ գտնվելու ժամանակ նամակ էր գրել գլխավոր դատախազությանն ու «Հետք»-ին, որտեղ ասված էր. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:

Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել, թե այս պահին ովքեր են այս գործով հարցաքննվել, նշեց, որ ծանոթ է միայն իր պաշտպանյալին վերաբերող նյութերին, իսկ նախաքննության շրջանակներում ոչինչ չի կարող ասել:

«Ընդհանուր կարող եմ նշել, որ պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում ու գտնում է, որ քաղաքացիաիրավական գործարքներ է կատարել, որոնց համար հստակ փաստարկներ ունի: Այդպիսի գործարքներ ամեն օր են կատարվում, ուղղակի այս անգամ մի քիչ քաղաքական երանգ տրվեց: Թող նախաքննությունն ընթանա, հետո ես մանրամասն կներկայացնեմ», -հավալեց փաստաբան Խաչատրյանը:

Նրա պնդմամբ, եթե որևէ մեղավորություն էլ լինի Աշոտ Սուքիասյանի կողմից, ապա դա պետք է լուծել քաղաքացիաիրավական հարթության մեջ: Խաչատրյանը կարծում է, որ եթե չլիներ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անունները, այս գործը կլիներ «շարքային մի գործ», որի լուծումը շատ ավելի հեշտ կլիներ:

«Բայց ինքը ինչ-որ բաներից ցանկացել է իրեն զերծ պահել, ու խառնելով այդ մարդկանց, փաստորեն վատություն է արել»,- հավելեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է այս գործով նախկին վարչապետի և սրբազանի իրավական կարգավիճակին, ապա փաստաբանն ասաց, որ դրա մասին որևէ տեղեկություն չունի, իսկ նրանց հարցաքննելու վերաբերյալ հարցին ի պատասխան, Խաչատրյանն արձագանքեց այսպես. «Եթե հիմնավորում լինի, որ պետք է հարցաքննել, ապա, իհարկե, կհարցաքննվեն, իսկ եթե ոչ, ուրեմն նման հիմքեր չկան: Նրանք հայտնվել են տհաճ շոուների կենտրոնում»:

Յուրիկ Խաչատրյանին վրդովեցրել են մամուլի էջերում տարբեր «չստացված անցյալ ունեցած» գործիչների հայտարարությունները այս գործի վերաբերյալ:

«Խորհուրդ կտայի առաջ չընկնել, չմեկնաբանել ու փաստաբանի անունը վկայակոչելով, ինչ-որ հայտարարություններ անել: Երբ ժամանակը գա, փաստաբանը կխոսի այս գործի մանրամասների վերաբերյալ: Երկու գործարար բիզնես են արել, որը չի ստացվել, ինչի հանկարծ մարդիկ իրանց դարդուցավը թողած, խառնվեցին այս գործին», -պատասխանելով այդ հայտարարություններին, ասաց փաստաբան Խաչատրյանը:

Իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին խոսելիս, Խաչատրյանն ասաց, որ ատամների հետ կապված խնդիր ունի ու նաև նիհարել է: «Առողջական վիճակը գերազանց չի կարող լինել, բայց բավարար է»:

Հարակից հրապարակումներ`

Աշոտ Սուքիասյանը արտահանձնվել է Հայաստան. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազը` Աշոտ Սուքիասյանի արտահանձնման մասին

Օֆշորային սկանդալի հերոս Աշոտ Սուքիասյանին Թբիլիսիում բռնել են



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}