Քաշաթաղում անհետացած 17-ամյա տղայի դին հայտնաբերվել է
Քաշաթաղում անհետացած 17-ամյա տղայի դին հայտնաբերվել է: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց մեր աղյուրը՝ նշելով, որ տղային գտել են մահացած:
Տեղեկությունը հաստատելու համար Panorama.am-ը դիմեց Արցախի ոստիկանության Շահումյանի շրջբաժին, որտեղից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին լուրը:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չէր բացառել, որ Քարվաճառում չեզոքացված դիվերսիոն խումբը կապված լինի 17-ամյա տղայի անհետացման հետ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 52-ամյա Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:
Հարակից հրապարակում`
Նախարարը՝ 17-ամյա տղայի անհետացման հետ դիվերսիոն խմբի հնարավոր կապի մասին