Արգենտինայի նախագահը «ԱԱ-2014»-ի ոչ մի հանդիպում չի դիտել
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆեռնանդեսը խոստովանել է, որ չի հետաքրքրվել աշխարհի ֆուտբոլի 2014 թ. առաջնության խաղերով: Հիշեցնենք, որ նրա երկրի գլխավոր թիմն «ԱԱ-2014»-ում հասավ մինչև եզրափակիչ: Իսկ Գերմանիայի հավաքականի հետ վճռորոշ խաղին (0:1) նա ներկա չի եղել առողջական խնդիրների պատճառով:
«Ես չեմ դիտել ոչ մի խաղ, նույնիսկ եզրափակիչը,- Քրիստինա Ֆեռնանդեսի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:- Բոլորն էլ գիտեն, որ ես ֆուտբոլային երկրպագուհի չեմ: Խաղից հետո զանգահարել եմ Ալեխանդրո Սաբելյային, որովհետև, ամեն դեպքում, թիմին հաղթող եմ համարում: Այդպես ոչ միայն ես եմ զգում, այլև, վստահ եմ, 40 մլն արգենտինացիները»:
Նախագահի խոսքերը բացասական արձագանք են առաջացրել Արգենտինայում: Երկրպագուներից մեկը թվիթթերյան իր էջում գրել է. «Կա աղքատություն, բայց նա դա չի տեսնում: Կա անպաշտպանվածություն, բայց նա դա չի տեսնում: Կա աշխարհի առաջնություն, բայց նա դա էլ չի տեսնում: Ֆեռնանդեսն ակնհայտորեն տեսողության հետ կապված խնդիրներ ունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում