Առաջարկվել է հստակ սահմանել ուսանող-փորձնակների կարգավիճակը
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստում այսօր քննարկվել են ՏՏ ոլորտում դրամաշնորհային ծրագրերի, կրթական ծրագրերում մասնավոր ներդրումների՝ ԱԱՀ-ով հարկման նպատակահարմարության, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկման ինստիտուտին և հարկային վարչարարությանը վերաբերող հարցեր:
Կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ առաջարկվել է խնդիրների լուծումը դիտարկել օրենսդրական փոփոխության ձևաչափի շրջանակում: Նիստը նախագահող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ համակողմանիորեն քննարկել հարցերը և ներկայացնել լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ:
Քննարկվել է նաև ՏՏ լաբորատորիաներում, ինկուբատորներում, ակսելերատորներում և այլ կենտրոններում անվճար ու վճարովի հիմունքներով ուսանողական պրակտիկայի կազմակերպման հարցը: Առաջարկվել է աշխատանքային/հարկային օրենսդրությամբ հստակ սահմանել ուսանող-փորձնակների կարգավիճակը և համապատասխան կարգավորումներ նախատեսել նրանց պայմանագրում՝ սուբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին