Հրանուշ Հակոբյանը չի պատրաստվում վերադարձնել Հրանտ Վարդանյանի նվիրաբերած 100 հազար դոլարը. «ՀԺ»
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, թե «Նոր Հալեպի» կառուցման համար «Գրանդ հոլդինգի» հիմնադիր, հանգուցյալ Հրանտ Վարդանյանի նվիրաբերած 100 հազար դոլարը ետ չի վերադարձվելու:
Սիրիայից գաղթող սիրիահայերի համար նախատեսված «Նոր Հալեպ» թաղամասը, ինչպես արդեն ներկայացրել ենք, այլևս չի կառուցվելու: Ըստ նախարարի, Հրանտ Վարդանյանը, նվիրաբերելով 100 հազար դոլարը, իր հայեցողությանն է թողել, թե ինչպես ծախսել այդ գումարը:
«Դա նվիրաբերել է ցանկացած ծրագրեր իրականացնելու համար, եթե չկառուցվի այլ ծրագրերում կներդրվի: Դա թողել են իմ որոշմանը»,- ասել է սփյուռքի նախարարը և մեկ անգամ ևս շեշտել, որ Հրանտ Վարդանյանը, նվիրաբերելով գումարը ասել է՝ ներդրումները դուք որոշեք, ինչպես կուզեք, այնպես էլ կատարեք:
Իսկ թե ի՞նչ են որոշելու՝ նախարարն այդ հարցում էլ չի մանրացել: