Ասկերանում հողագործական աշխատանքների ժամանակ հակառակորդի կրակոցից քաղաքացի է զոհվել
Հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված` «Սարիջալու» կոչվող տեղանքում, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի «Ագրոտնտեսություն թիվ 1» ՓԲ ընկերությանը պատկանող` իրեն ամրակցված «Ջոն-դեր» մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից արձակված կրակոցի հետևանքով, դեմքի շրջանում ստացել է հրազենային գնդակային վիրավորում և տեղում մահացել: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԼՂՀ Գլխավոր դատախազությունից:
Փաստի առթիվ, հուլիսի 14-ին, ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է թիվ 151026.14 քրեական գործը` ԼՂՀ քր. օր-ի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումը և հսկողությունն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում