Դատական դեպարտամենտը 1700 դոլարի թել է գնել. «Ժողովուրդ»
ՀՀ դատական դեպարտամենտը վերջերս ուշագրավ գնումներ է կատարել: 714 հազար դրամ կամ ավելի քան 1700 դոլար նրանք ծախսել են փաթեթավորման թել գնելու համար:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այդ գումարի շրջանակներում դատական դեպարտամենտը գնել է 600 կիլոգրամ թել՝ յուրաքանչյուրը 1190 դրամով: Նկատենք, որ դեպարտամենտը թել գնել է Իրինա Մելքոնյան անհատ ձեռնարկատերից, որից մի շարք այլ պետական գերատեսչություններ ևս պարբերաբար գնումներ են անում:
Բայց լուրը հետաքրքիր է այն առումով, որ դատավորներն են նվերներ հանձնելու համար փաթեթավորման աքսեսուրաներ գնում: Ողջ աշխարհին է հայտնի, որ դատավորները հիմնականում նվերներ ստացողներ են, ոչ թե տվողներ: