Ի՞նչ է սպասվում ադրբեջանական դիվեսանտներին
Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը չեզոքացնելուց հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ձերբակալվածները հանցագործներ են և պետք է քրեական հետապնդում իրականացվի:
Նախարարությունը, հղում կատարելով Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածին, նշել էր, որ ադրբեջանցիները չեն կարող ռազմագերի համարվել:
Ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 4-րդ հոդվածով սահմանվում է, թե ովքեր են ռազմագերիներ:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը նկատում է, որ այդ հոդվածում թվարկված կատեգորիաներից որևէ մեկի տակ Հայաստանի տարածքում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները չեն ընկնում:
«Եթե Ադրբեջանը հրաժարվում է այդ անձանց սեփական զինված ուժերի ներկայացուցիչ կամ իր կողմից ուղարկված ճանաչել, ապա մենք պետք է հստակեցնենք, որ իրապես այդ անձանց կարգավիճակն այդ դեպքում դառնում է ուղղակի հանցագործի կարգավիճակ: Անցել է սահմանը և հանցագործություն է գործել այլ պետության սահմաններում: Այս առումով նրանք փաստորեն պետք է դատվեն այն երկրի օրենքներով, որտեղ կատարել են հանցագործությունը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա օրինակ բերեց նույն Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովին, ով Հունգարիայում քնած ժամանակ կացնով սպանել էր հայ սպային և նշեց, որ Սաֆարովը գործել էր ծանր հանցագործություն և դատվել այդ երկրի օրենքներով:
Լարիսա Ալավերդյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ եթե Ադրբեջանը պատասխանատվություն չի վերցնում այդ անձանց համար, ապա այդ մարդիկ առավել ևս չեն կարող համարվել ռազմագերի՝ նույն միջազգային հումանիտար իրավունքով:
Միևնույն ժամանակ նա ասաց, որ Հայաստանը պետք է ձեռնարկի բոլոր այն միջոցները, որոնք նախատեսվում են մեր երկրի օրենսդրությամբ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ԿԽՄԿ դիմելուն ու հնարավոր շահարկումներին, մեր զրուցակիցը նշեց, որ ցանկացած պետություն կարող է ցանկացած պահանջ ներկայացնել և շահարկումների առարկա դարձնել, բայց, հենց դրա համար են գրված միջազգային իրավունքի նորմերն ու կոնվենցիաները, ինչպես նաև պետական օրենսդրությունը:
«Պետք է հաստակ իմանանք՝ ինչ կարող է անել մեր պետությունը: Օրինակ, եթե Կարմիր Խաչը ցանկանում է այցելել նրանց, ապա պետք է հստակեցվի՝ նախաքննական շրջանում ե՞րբ և ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով դա կարող է տեղի ունենալ կամ արգելվել: Արգելքը ցանկացած պահի կարող է լինել: Դա գործը վարող քննիչի հայեցողությանն է թողած: Մյուս կողմից էլ, ԿԽՄԿ-ն միայն ռազմագերիներին չի այցելություն կատարում, որոշ դեպքերում այցելում են ուղղակի այն անձնաց, ովքեր ազատազրկված են: Այնպես որ, դա կարող է քննարկման առարկա դառնալ ԿԽՄԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության, հետագայում՝ գործը վարող քննչական մարմնի միջև»,- մանրամասնեց նա:
Միջազգային հարթակում այս դեպքի հետ կապված որևէ խնդիր Հայաստանը չպետք է ունենա, վստահ է Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, ԿԽՄԿ-ն կարող է մտնել բանակցությունների մեջ և շատ դրական հարաբերություններ կան կառույցի և ՀՀ ՊՆ միջև. «Այնպես, որ բոլոր հարցերը կարող են բանակցությունների միջոցով լուծում գտնել»:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահը հիշեցրեց, որ 20 տարի առաջ սահմանը մի դիվերսիոն խումբ էլ էր անցել, որը կատարել էր ծանր հանցագործություն, ինչի հետևանքով սպանվածներ կային: Նրանք էլ այդ ժամանակ դատվել են Հայաստանի օրենքներով, ընդ որում՝ դատապարտվել մահապատժի: Այդ նույն ընթացքում Ադրբեջանի բանտում են եղել 6 հայ, ովքեր նույնպես մահապատժի են դատապարտված եղել: Հետագայում Լարիսա Ալավերդյանը՝ իր կազմակերպության միջոցով կապի մեջ է մտել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի հետ, և առաջարկել է փոխանակում կատարել, որպեսզի դատապարտյալներն իրենց երկրում շարունակեն կրել պատիժը:
Նա խոսքով, այդ փոխանակումը կարող է տեղի ունենալ եթե անգամ երկու պետությունների միջև չկան հարաբերություններ:
Փոխանակումը հետագայում հնարավոր է եղել, սակայն այդ ընթացքում ադրբեջանական բանտում գտնվող հայերից երեքն արդեն մահացել էին: Մյուս երեքին վերադարձրել են Հայաստան, իսկ Հայաստանը ժամանակից շուտ արդեն վերադարձրած է եղել ադրբեջանցիներին: Լարիսա Ալավերդյանի խոսքով, այս տարբերակն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային հումանիտար իրավունքի թե ոգուն, թե տառին:
Անդրադառնալով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի խնդրին, Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ նա ռազմագերի է հայտարարվել հենց հոդված 4-րդով, իսկ Հայաստանի Հանարապետությունը չի հրաժարվել նրանից, նա ճանաչվել է որպես Զինված ուժերի կազմի մեջ մտնող անձ և մեր զինվորն է:
Նախորդող հրապարակումներ՝
Տեսաֆիլմ՝ ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման մասին
ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են
Ադրբեջանի թիրախում Արցախի վերաբնակեցման գործընթացն է
Քարվաճառում վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում
ԼՂՀ ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի այլ անդամներ են հայտնաբերվել
Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով Ադրբեջանը դիմել է ԿԽՄԿ
Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ
Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների զենքերի լուսանկարները (լուսանկարներ)
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների մի մասը ձերբակալված են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան