Տարածաշրջան 16:24 15/07/2014

Իրաքյան քրդերի անկախության հեռանկարը. հնարավորություններ և սահմանափակումներ

Հունիսի վերջերին Իրաքի քրդական տարածաշրջանի կառավարության (ԻՔՏԿ) նախագահ Մ. Բարզանին հայտարարեց, որ Իրաքի միասնականությունն ու ամբողջականությունը վտանգի տակ է, և քրդերն արդեն պետք է ինքնուրույն կերտեն իրենց ապագան, իսկ հուլիսի 3-ին ԻՔՏԿ խորհրդարանում դռնփակ քննարկման ժամանակ հայտարարեց անկախության հանրաքվեի անցկացման նախապատրաստությունների անհրաժեշտության մասին:

Քրդական կողմի նախաձեռնությունները միջազգային վերլուծական, փորձագիտական շրջանակների կողմից մեկնաբանվեցին որպես «ստեղծված նպաստավոր իրավիճակում անկախություն ձեռք բերելու լավագույն հնարավորություն»: Մինչդեռ արտաքին ու ներքին մի շարք գործոններ դեռևս մշուշոտ են դարձնում Իրաքում քրդական անկախ պետականության ստեղծումը:

Հունիսի վերջերին, Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման անհնարինության մասին հայտարարությունից հետո, Թուրքիա այցելեց վարչապետ Ն. Բարզանին՝ Իրաքում ստեղծված իրավիճակը թուրքական կողմի հետ քննարկելու նպատակով: Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանի հետ կայացած հանդիպումն անցել էր դռնփակ: Ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ կողմերը համաձայնության էին եկել Իրաքում փոխզիջումային կառավարության ստեղծման ու երկրի տարածքային ամբողջականության պահպանման հարցի շուրջ: Ն. Բարզանիի այցը Թուրքիա՝ քրդական կիսանկախ միավորը հետագայում անկախ հռչակելու հարցում թուրքական իշխանությունների դիրքորոշումը պարզելու նպատակ է հետապնդել, սակայն թուրքական մոտեցումներն անկախության հարցում մերժողական են եղել: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը հորդորել է Նեչիրվան Բարզանիին՝ քայլեր ձեռնարկել երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու և անցումային կառավարություն ստեղծելու ուղղությամբ:

Նախօրեին արդեն կայանալու էր ԻՔՏԿ նախագահ Մ. Բարզանիի այցը Թուրքիա, որի նպատակը ինքնավարության վարչապետի այցից հետո Էրբիլ-Անկարա փոխհարաբերությունների հարցում հստակություն մտցնելն է, այսինքն՝ Անկարայից իրաքյան գործընթացներում այլընտրանքային տարբերակների վերաբերյալ մոտեցումների ու քայլերի պարզումը: Բարզանիի այցը կարող է ձեռնտու լինել նաև Թուրքիայում նախընտրական գործընթացների համատեքստում, քանի որ թուրքական իշխանությունները դրանով կփորձեն նաև ազդել քրդական ընտրազանգվածի վրա: Արդեն իսկ հասկանալի է, որ Բարզանին անկախության հանրաքվեի հետ միասին դիտարկում է առաջնային այլընտրանքների տարբերակները, որտեղ Անկարան կարող է ունենալ իր ուրույն առաջարկները: Բարզանին ստեղծված իրավիճակում, որքան էլ հակասական է հնչում, ներիրաքյան գործընթացներում Թուրքիային է տեսնում որպես կարևոր գործընկեր ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումներով: Իսկ Թուրքիան էլ ունի իր ուրույն պատկերացումները իրաքյան քրդերի հետ հարաբերությունների հեռանկարի հարցում: Ներիրաքյան գործընթացներում Թուրքիայի առաջիկա նպատակը կարող է լինել քրդերի և սուննիների միջոցով իրաքյան նոր կառավարության ձևավորմանը հասնելը, և դրանում իր դերակատարության բարձրացումը՝ ի հակակշիռ Իրանի: Թուրքական վերլուծական շրջանակներում շրջանառվում է նաև հեռանկարում թուրք-քրդական դաշնության կամ համադաշնության մոդելը, որը ներկայացվում է որպես թուրք նեոօսմանականների համար ընդունելի տարբերակ: Թուրքիայում ինչպես քաղաքական, այնպես էլ փորձագիտական որոշ շրջանակներ անխուսափելի են համարում Իրաքի մասնատումն ու դրա արդյունքում նաև անկախ քրդական պետության ստեղծումը և կարծում են, որ Թուրքիան ցանկանում է ստանձնել տարածաշրջանում քրդերի խնամատարի ու դաշնակցի դերակատարություն:

Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում քրդական անկախ պետականության հռչակման համար հանրաքվեի անցկացման մասին պաշտոնական արձագանքները բավական զուսպ և չափավոր են, զերծ են նախկին բացահայտ բացասական շեշտադրումներից: Թուրքիայի կողմից նման կեցվածքն ու դիրքորոշումը պայմանավորված է ինչպես Թուրքիայում ընթացող ներքաղաքական ու նախընտրական գործընթացներով, այնպես էլ Իրաքում առկա ճգնաժամով: Նախ, Թուրքիայի իշխանությունները, ցույց տալով որոշակի հանդուրժողական մոտեցում հանրաքվեի անցկացման հարցում, ցանկանում են որոշակի դրական ֆոն ապահովել՝ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում նախագահական ընտրությունների շեմին: Մյուս կողմից, դրանք միտված են ցույց տալու Էրբիլի հետ Անկարայի դաշնակցային հարաբերությունների բնույթը և ամեն կերպ չվնասելու դրանց, իսկ իրաքյան գործընթացներում չզրկվելու այդ կարևոր գործոնից:

Թուրքիայի քաղաքական ու վերլուծական քննարկումներում գերիշխում է երկու հակադիր մոտեցում: Ազգայնական հատվածի մամուլն ու վերլուծաբանները Հյուսիսային Իրաքում քրդական անկախ պետականության հավանականությունը համարում են ուղղակի սպառնալիք Թուրքիայի համար, իսկ Թուրքիայի իշխանություններին մեղադրում են դրա հետ համակերպվելու և նույնիսկ աջակցելու մեջ՝ դրանում տեսնելով նաև Թուրքիայի տարածքային մասնատման մարտահրավերները: Մյուս մոտեցումը, որն առավելապես շրջանառվում է իշխանամետ մամուլի և փորձագետների կողմից, Իրաքում ընթացող գործընթացների նկատմամբ իրատեսական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունն է, որտեղ Թուրքիան պետք է հաշվի առնի «Իրաքյան Քրդստանի» գործոնն ու դերակատարությունը: Այս շրջանակներում Իրաքում քրդերի անկախությունը չի դիտարկվում որպես սպառնալիք Թուրքիայի համար, փոխարենն՝ անկախության հեռանկարը դիտարկվում է որպես անբեկանելի իրողություն, հաճախ ներկայացվում որպես նոր հնարավորություններ Թուրքիայի համար:

Իշխանամետ վերլուծական շրջանակներում ներկայացվել է Իրաքի մասնատման պարագայում ձևավորվող ազդեցիկ «թուրք-քուրդ-սուննի» առանցքի և տարածաշրջանում Անկարա-Էրբիլ հարաբերությունների կարևորությունը, որտեղ Թուրքիան կարևոր գործոն կարող է դառնալ:

Հարկ է նշել, որ իշխանական ԶԼՄ-ները, ներկայացնելով Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ Անկարայի պաշտոնական դիրքորոշումը, զուսպ և հավասարակշռված մոտեցում են ցուցաբերում Իրաքում քրդական անկախ պետության հավանական ստեղծման հարցում:

Որքան էլ Իրաքում անկախ քրդական պետության հռչակման հավանականությունը բավական բարձր է գնահատվում միջազգային վերլուծաբանների ու փորձագետների կողմից, այդուհանդերձ, առկա են մի շարք գործոններ, որոնք մոտ ապագայում կարող են կասեցնել այդ գործընթացները:

Նախ, անկախության հանրաքվեի անցկացման ու անկախ պետականության հռչակման տեսլականները տարբեր են իրաքյան քրդերի մոտ և տարատեսակ հարցերում առկա են անհամաձայնություններ: Արդեն իսկ այդ հակասությունները բավական ցայտուն են դրսևորվում ինչպես երկու խոշոր իրաքյան քրդական կուսակցությունների՝ «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» (ՔԺԿ) ու «Քրդստանի հայրենասիրական միության» (ՔՀՄ), այնպես էլ՝ «Քրդական բանվորական կուսակցության», Սիրիայի «Ժողովրդավարական միություն» կուսակցության միջև: Ներքրդական հակասությունները գնալով խորանում են: Իրաքում ստեղծված իրավիճակի պայմաններում տարածաշրջանում քրդական ուժերի միավորումը, կարծես թե, պետք է սահուն ընթանար և նախկինում եղած հակասություններն էլ ինչ-որ կերպ հարթվեին: Սակայն իրականում գնալով դրանց միջև հակասություններն ու մասնատվածությունն ավելի ակնառու է ի ցույց դրվում վերջին օրերին: Մի կողմից Իրաքում երկու կարևոր քրդական քաղաքական ուժերի՝ «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» և «Քրդստանի հայրենասիրական միության» միջև են սրվում հակասությունները, մյուս կողմից էլ ընդհանրապես տարածաշրջանում այլ քրդական ուժերի կողմից է հակազդեցություն ի հայտ գալիս Բարզանիի դեմ: «Քրդստանի բանվորական կուսակցության» և Բարզանիի գլխավորած ՔԺԿ-ի միջև փոխադարձ մեղադրանքներն ու հակամարտությունը նոր թափ է ստանում, Թալաբանիի գլխավորած ՔՀՄ-ն էլ առանձին բանակցություններ է վարում Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ, իսկ Սիրիայի ազդեցիկ «Ժողովրդավարական միություն» կուսակցության համանախագահ Ս. Մուսլիմն էլ, կարծես թե, չի ողջունում անկախության հանրաքվե անցկացնելու Բարզանիի նախաձեռնությունը:

Մյուս կողմից, անկախության գաղափարը հավանության չի արժանացել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ տարածաշրջանային կարևոր դերակատարներ հանդիսացող Թուրքիայի և Իրանի կողմից: Տվյալ պարագայում առաջիկայում բացակայում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բարենպաստ պայմանները:

Միակողմանիորեն հանրաքվեի անցկացումն ու անկախության հռչակումը կարող են ի հայտ բերել ներքրդական լուրջ հակասություններ ու նույնիսկ հակամարտություն, իսկ տարածաշրջանային մակարդակում՝ ամբողջական մեկուսացում, որի պայմաններում անկախության հեռանկարը մշուշոտ կլինի: Դեռևս իրաքյան քրդական ուժերի միջև չկա ամբողջական միասնականություն, իսկ անկախության պարագայում իշխանությունն ստանձնելու և կիսելու հարցում կարող են ի հայտ գալ հակամարտային գործընթացներ:

Չի բացառվում, որ Մ. Բարզանիի կողմից անկախության հանրաքվեի անցկացման մասին հայտարարությունն ու նախաձեռնությունը ոչ այնքան հետապնդում է իրական անկախության նպատակ, որքան Իրաքի հետագա կառավարության ձևավորման ու տարածքային խնդիրների լուծման հարցում բարենպաստ պայմանների և սակարկման հնավորության ապահովում: Խոսքը վերաբերում է առաջին հերթին վիճահարույց համարվող Քիրքուքին և այլ տարածքներին, որոնք ցանկանում են իրավաբանորեն ամրագրել Իրաքի քրդական տարածաշրջանի ինքնավարության կազմում:

Լևոն Հովսեփյան, թուրքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ և 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}