Թ. Ստեփանյան. Շտապօգնության կանչերն ավելացել են
Այս տարվա առաջին կիսամյակում «Շտապ բուժօգնություն» ծառայությունը 898-ով ավելի կանչ է սպասարկել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Սրան զուգահեռ 747-ով նվազել են մանկական կանչերը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ կանչերի թվի աճը պայմանավորված է ծառայության նկատմամբ մարդկանց վստահության աճով, սպասարկման որակի բարելավմամբ:
Ամփոփելով վեց ամսվա աշխատանքի արդյունքները, Թ. Ստեփանյանն ասաց, որ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում սպասարկել են 113.272 կանչ, որի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 21.333 մարդ: Օրական կանչերի միջին թիվը 650 է: Կանչերն առավել շատ լինում են կեսգիշերին մոտ՝ պիկ պահը ժամը 23-ն է:
Թ. Ստեփանյանի ներկայացմամբ, կանչերի մեծ մասը վերաբերում է սրտանոթային հիվանդություններին, վեց ամսվա ընթացքում սրտանոթային հիվանդություններով պայմանավորված 30.608 կանչ է գրանցվել, ինչը 5.924 ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված կանչերի համեմատ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները