Մոսկվայի մետրոպոլիտենում վթարի հետևանքով տուժածների մեջ հայեր կան
Այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք: Այս մասին տեղեկությունը հաղորդել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, փոխանցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:
Նախարարությունը նաև հրապարակել է տուժածների անունները՝
Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով,
Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկություններով` Քոչարյան Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Բուլղադարյան Աննան ևս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
ՀՀ դեսպանության դիվանագետը այցելել է Մոսկվայի հ.67 և հ.79 քաղաքային հիվանդանոցներ` տեղում տուժածների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով: Տուժած հայազգի անձանց քաղաքացիությունը դեռևս ճշտված չէ:
Նախորդող հրապարակումներ՝
19 զոհ և 126 տուժած՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով
ԱԳՆ. Նախնական տվյալներով Մոսկվայում տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան
Մոսկվա. Բոլոր տուժածներն առաջին վագոնում են եղել
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ՀՀ քաղաքացիների մասին որևէ տեղեկություն դեռ չունի
Արտակարգ պատահար մոսկովյան մետրոյում. կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները