«Սփյուռք» ամառային դպրոցն այս տարի 300 մասնակից ունի
Երևանի պետական համալսարանում կայացել է Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2014թ. ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի ծրագրին մասնակցում են մոտ 300 մասնակից աշխարհի շուրջ 20 երկրից, փոխացնում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում նշել է, որ ամառային դպրոցի նպատակն է հայապահպանության խթանումը հայոց լեզվի ուսուցման, սփյուռքի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացման միջոցով:
«Սփյուռք» ամառային դպրոցը 2014թ.-ին իրականացվում է վեց ուղղություններով՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց»:
Այս տարի ավելացել է «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման» դասընթացը:
Հուլիսի 7-ից արդեն մեկնարկել են հայոց լեզվի արագացված դասընթացները, որոնց մասնակցում է 80 սփյուռքահայ՝ աշխարհի 12 երկրից, իսկ հուլիսի 14-ից՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթաց, որին 13 երկրից մասնակցում են 50 մանկապարտեզների ու դպրոցների դաստիարակներ, ուսուցիչներ, տնօրեններ, կրթական գործի կազմակերպիչներ:
«Սփյուռք» ամառային դպրոցը Երևանի պետական համալսարանի հետ իրականացվում է 2012 թվականից: Դասընթացները վարում են Հանրապետության և Սփյուռքի լավագույն մասնագետները: Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան այցելել պատմական և մշակութային վայրեր, հանդիպումներ ունենալ պետական և մշակութային նշանավոր գործիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա