Արտակարգ պատահար մոսկովյան մետրոյում. կան զոհեր
Այսօր առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել մոսկովյան մետրոյում: Նախնական տվյալնեով, գնացքի երեք վագոն դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, վնասվածքներ ստացել 30-ը, որոնցից 10-ն հոսպիտալացվել է:
Վագոններից մեկում արգելափակված են շուրջ 20 ուղևորներ, որոնց դուրս բերման նպատակով աշխատանքներ են իրականացվում: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
Մոսկվայի մետրոպոլիտենի հաղորդագրության համաձայն, միջադեպն արձանագրվել է «Հաղթանակի այգի» կայարանում: Դեպքի կապակցությամբ ծուրջ 200 ուղևորներ տարհանվել են: Մետրոպոլիտենի կապույտ գծի որոշ հատված ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները