ՊՆ. Դիվերսանտները պատասխան կտան օրենսդրության ու միջազգային նորմերին համաձայն
Դիվերսիոն-հետախուզական խմբի անդամները հացագործություն են կատարել և ԼՂՀ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել, նրանք պատասխան կտան օրենսդրության ու միջազգային նորմերին համաձայն: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ այդ մարդիկ դիվերսիոն-հետախուզական գործունեություն են ծավալել, ընդ որում այդ գործունեության մեջ հակառակորդն օգտագործում է նաև հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին:
Նախարարն ասաց, որ Ադրբեջանը միշտ էլ փորձել է ակտիվ լինել և լարվածություն ստեղծել՝ ներքաղաքական, միջազգային խնդիրներ իրականացնելու համար, փորձել ազդել այն կառույցների վրա, որոնք զբաղվում են ԼՂ խնդրով:
«ՀՀ-ն և ԼՂՀ-ն, մեր ժողովուրդը երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմ, և Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել, ունեցել է հաջողություններ, հաղթանակ է տարել: Հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա` միակողմանի հաջողություններ, միակողմանի զիջումներ ունենալու: Երկխոսությունը և վստահության մթնոլորտի ձևավորումն է այն միակ ճանապարհը, որով կարող ենք ԼՂՀ խնդիրը խաղաղ և քաղաքական ճանապարհով հասցնել մինչև վերջ»,- ասաց նա:
Նախարարը ցավ հայտնեց, որ այսօր շատ անհատներ, այդ թվում իրենց մարտական ընկերներից, կարծիք են հայտնում, որ ծառայությունը թերի է կազմակերպված. «Ովքեր եղել են մեր սահմանագծի տարբեր հատվածներում, մանավանդ Քարվաճառում, որտեղ որ ԼՂՀ ՊԲ զորքերը հերթապահություն են իրականացնում, գիտեն, որ բարդ լեռնաանտառային պայմանները այսօր հնարավորություն չեն ստեղծում ամբողջությամբ փակել, և այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են, ընդհակառակը մենք այսօր փառք պետք է տանք մեր զինվորներին, ովքեր կարողացել են հայտնաբերել, վնասազերծել, մեկ հոգու ոչնչացնել և երկու հոգու գերեվարել»:
Դիտարկմանն ի պատասխան, թե հնչում է կարծիք, որ այդ մարդիկ դիվերսանտներ չեն, նա հորդորեց, որ հասարակությունը թույլ տա մասնագետները համապատասխան գնահատականներ տան:
«Եթե բանակային գործընթաց է, եթե զինված ուժերին է առնչվում, ապա թույլ տվեք զինված ուժերի ղեկավարությունը և համապատասխան փորձագետներն այդ գնահատականը տան: Մենք մեր գնահատականը տվել ենք, որ դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ են: Միգուցե ուղեկցորդներ են: Քրեական գործը մինչև վերջ կտա պատասխան»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝
Ի՞նչ է սպասվում ադրբեջանական դիվեսանտներին
Տեսաֆիլմ՝ ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման մասին
ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են
Ադրբեջանի թիրախում Արցախի վերաբնակեցման գործընթացն է
Քարվաճառում վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում
ԼՂՀ ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի այլ անդամներ են հայտնաբերվել
Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով Ադրբեջանը դիմել է ԿԽՄԿ
Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ
Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների զենքերի լուսանկարները (լուսանկարներ)
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների մի մասը ձերբակալված են