Նախարարը՝ 17-ամյա տղայի անհետացման հետ դիվերսիոն խմբի հնարավոր կապի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում, որ Քարվաճառում չեզոքացված դիվերսիոն խումբը կապված լինի 17-ամյա տղայի անհետացման հետ:
«Հնարավոր է, որ քրեական գործի ընթացքում դիվերսիոն հետախուզական խումբը, այս անդամները կապված լինեն ԼՂՀ քաղաքացու անհետացման հետ: Քրեական գործը դա կպարզի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ երիտասարդին սպանել են, նախարարը նույն պատասխանը տվեց. «Քրեական գործով կպարզվի»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 52-ամյա Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:
Հարակից հրապարակում`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան