Սամվել Ալեքսանյանը հիվանդանոցների գծով էլ է ուզում առաջատար լինել. «Առավոտ»
Մալաթիա համայնքի «տեր–տիրակալ» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն «Առավոտ»-ի տեղեկացմամբ, իր «Մալաթիա» բուժկենտրոնը մեծ թափով ընդլայնում է, նոր մասնաշենք է կառուցում:
«Ասում են՝ Ալեքսանյանը ոչինչ չի խնայում այդ հիվանդանոցը բոլոր առումներով լավագույնը դարձնելու համար: Շինարարության ընթացքին պատգամավորն անձամբ է հետևում, անտեսելով աղբն ու փոշին, չխնայելով իր թանկարժեք կոշիկները՝ մշտապես շինհրապարակ է այցելում ու հատ-հատ ստուգում, որպեսզի շինարարները «խալտուրա» չանեն: Ասում են նաև՝ վերջերս Ալեքսանյանը շինտարածքում հերթական շրջայցի ժամանակ արևից թուլացել է, նրան արագ բուժօգնություն են ցուցաբերել սեփական հիվանդանոցում»,-գրել է թերթը: