
Ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է հայկական սփյուռքի մեծահարուստ ներկայացուցիչ Լևոն Հայրապետյանին: Վերջինը ձերբակալվել է հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Մոնակոյից, տեղեկացնում է «Росбалт»-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:
Հետաքննիչները ուժեղացված հսկողությամբ գործարարին տեղափոխել են ՌԴ Քննչական կոմիտե` հարցաքննության, որտեղ էլ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին: Առաջիկայում քննիչները մտադիր են Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ցմահ ազատազրկված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:
Լևոն Հայրապետյանը արցախցի բարերար է ու հայկական Սփյուռքի ամենախոշոր հարուստներից մեկը:
Հարակից հրապարակում`
Բարերար Լևոն Հայրապետյանը կվերադառնա Արցախ` մշտական բնակություն հաստատելու