Ադրբեջանցի գործիչը սպառնում է կտրել Ժիրինովսկու ականջը
Մոսկվայի դատարաններից մեկն ընդունել է ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու դեմ մի հայց, որը նախատեսում է պատգամավորին տուգանել 100 մլն ռուբլի՝ ադրբեջանցիներին վիրավորելու համար: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Դատարան հայց են ներկայացրել Սադիկ և Էլմիրա Մամեդովները՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Ժիրինովսկուն հերքել այս տարվա մարտին Պետական դումայի լիագումար նիստում ադրբեջանցիների մասին արած իր հայտարարությունները: Մամեդովները նաև բարոյական վնասի փոխհատուցում են պահանջել՝ յուրաքանչյուրին 50 ռուբլի: Մամեդովները ամուսիներ են, երկուսն էլ՝ փաստաբան: Նրանք առայժմ չեն պարզաբանել, թե ինչպես են հաշվարկել վնասի չափը:
Ժիրինովսկուն նրանք մեղադրում են մի ողջ ազգի ու պետությանը վիրավորելու մեջ: Մամեդովներն ասել են, որ դատարան են դիմել որպես ադրբեջանցի ազգի ներկայացուցիչ:
Պարբերականը հիշեցնում է, որ Ժիրինովսկու ելույթին արձագանքել էր «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաջիևը՝ սպառնալով կտրել ռուս պատգամավորի ականջը:
Իսկ Ժիրինովսկին ասել էր. «Ի՞նչ է Ադրբեջանը: Ես ձեզ համար ռուսերեն կթարգմանեմ. «Ազեր»` «Հանեզ դենեզի»` Կասպից ծով, «Բաջա» նշանակում է երկրամաս: Այսինքն` մարդիկ, ովքեր ապրում են Կասպից ծովի ափին, ռուսերեն՝ կասպիցներ: Ինչ է, կա նման ազգություն` կասպիցնե՞ր: Դրանք մարդիկ են, որ ապրում են այնտեղ »:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում