Դավիթ Մուրադյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ղեկավարելու է հինգ տարի
Կառավարության վաղվա նիստում հաստատվելու են «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դավիթ Մուրադյանի ընտրության արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրությունը կայացել է հունիսի 2-ին: Հայտարարված մրցույթին մասնակցել է միայն գրող, կինոգետ, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:
Կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացնելու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նախագծի, օրենսդրությամբ սահմանված կարգով Դ.Մուրադյանի հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Արմեն Մազմանյանի մահից հետո «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը հունվարի 13-ից ստանձնել էր ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանը: Ապրիլի 11-ից ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել Դավիթ Մուրադյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Նորընտիր ռեկտոր Դավիթ Մուրադյան. «Կփորձեմ լինել այդ պատասխանատվությանը արժանի»
Դավիթ Մուրադյանը ցանկանում է դառնալ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան