Արևմուտքը պատրաստվում է գրանտների մեծ «խմբաքանակ» ուղարկել Հայաստան. «Հրապարակ»
«Մինչ ռուսաստանյան գերատեսչությունները բավարարվում են ընդամենը «բարի ցանկություններով» և չեն փորձում Հայաստանում տեղեկատվական, հասարակական-քաղաքացիական «ֆորումներ» ու հարթակներ ունենալու համար ձեռքը գրպանները տանել, «Հրապարակ»-ի տեղեկացմամբ, արևմտյան հանրույթը, ոչ միայն պատրաստվում է աշնանը տրանշներն ու գրանտների մեծ «խմբաքանակ» ուղարկել Հայաստան՝ քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարական ծրագրերի իրականացման համար, այլև դրանք վերահսկելու մեխանիզմներ է կիրառում:
Թերթի տեղեկություններով, վաղը Հայաստան կժամանի տրված գումարների նպատակային օգտագործումը «դիտարկող» առաջին «վերահսկող պալատը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: