«Ղարաբաղյան պատերազմի մասին քիչ են ֆիլմեր նկարահանվում». Ջիվան Ավետիսյան
«Ցավոք, այսօր քիչ են ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմեր նկարահանում: Ցանկանում եմ, որ շատ ֆիլմեր լինեն ղարաբաղյան պատերազմի մասին, որ մարդիկ հասկանան, թե մենք, ես ինչ եմ ապրել այդ տարիներին ապրելով Ղարաբաղում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:
Ռեժիսորի «Թևանիկ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:
Ջիվան Ավետիսյանն ասաց, որ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմի առանցքում մարդկային ճակատագիրն է, մարդը, ով ապրում է կյանքի, սիրո, մահվան եզրագծում: Նա նշեց, որ ֆիլմում փորձել է ներկայացել իրական պատմություն, որը կհասկանան ոչ միայն հայ, նաև օտար հանդիսատեսը:
«Ես մեծացել եմ Ղարաբաղում: Եղել եմ տասը տարեկան այդ ժամանակ: Մարդիկ պետք է հասկանան, թե ինչու է իմ ու մյուս երեխաների մանկությունը եղել գորշ: Հույս ունեմ և հավատ, որ հանդիսատեսը կհասկանա, ինչ դժվար է եղել առաջին գծում»,- ասաց ռեժիսորը:
Ջիվան Ավետսիյանն ասաց, որ այժմ աշխատում է նոր ֆիլմի վրա՝ «Վերջին բնակիչ»: Այն նույնպես ղարաբաղյան պատերազմի մասին է:
«Ես հիմա ցանկանում եմ պատմել ղարաբաղյան պատերազմի մասին: Կգա մի օր, որ կնկարահանեմ սիրային պատմություն»,- նշեց ռեժիսորը:
Նախորդող հրապարակում՝
«Թևանիկ» կինոնկարի պրեմիերան՝ այսօր. «Դատապարտում ենք պատերազմը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան