Մոսկվայի մետրոյում տուժած 20-ամյա հայուհուն վիրահատում են
Այս պահին Մերի Քոչարյանը վիրահատվում է. նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Panorama.am-ին այս մասին Մոսկվայից հաղորդեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Էդուարդ Ջամբազյանը:
Հիշեցնենք, 20-ամյա Մերի Քոչարյանը Մոսկվայի մետրոյի վթարից հետո տեղափոխվել էր Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով:
Ինչ վերաբերում է 23-ամյա Աննա Բուլղադարյանին, ով աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով տեղափոխվել էր Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց, Է.Ջամբազյանը նշեց, որ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն, սակայն Աննան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:
«Այս պահի դրությամբ միայն այս երկու հայրենակիցների մասին է խոսքը, ուրիշ տեղեկություն դեռևս չունենք»,- տեղեկացրեց Էդուարդ Ջամբազյանը:
Նախորդող հրապարակում`
ԱԳՆ. Հայազգի երկու տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում
Մոսկվայի մետրոպոլիտենում վթարի հետևանքով տուժածների մեջ հայեր կան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները