Մոսկվայի մետրոյի վթարի գործով երկու մարդ է ձերբակալվել
Մոսկվայի մետրոյում երեկ տեղի ունեցած վթարի գործով երկու կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջից:
Նրանք կասկածվում են տրանսպորտային անվտանգության նորմերը խախտելու մեջ: Ձերբակալվածները մետրոյի աշխատակից Վալերի Բաշկատովն է և նրա օգնական Յուրի Գորդովը:
Նրանք արդեն հարցաքննվել են, առաջիկայում նրանց մեղադրանք կառաջադրվի: Քննությունը ենթադրում է, որ մետրոկայարանների աշխատանքներում օգտագործվել են բարակ մետաղալարեր, որոնք պոկվել են ու 21 մարդու մահան պատճառ դարձել:
Քննության շրջանակում իրականացվում են տեխնիկական, քիմիական ու այլ համալիր փորձաքննություններ՝ պարզելու վթարի բոլոր հանգամանքները:
Նախորդող հրապարակումներ՝
Մոսկվայի մետրոյում տուժած 20-ամյա հայուհուն վիրահատում են
ԱԳՆ. Հայազգի երկու տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում
Մոսկվայի մետրոպոլիտենում վթարի հետևանքով տուժածների մեջ հայեր կան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում