Պրոֆեսոր Պիտեր Լանգերին հանձնվել է ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր դոկտորի դիպլոմ
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը պատվավոր դոկտորի դիպլոմ է հանձնել Գերմանիայի Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի եւ Մաքս Պլանկի Լեյբնիցի Կատալիզի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Պիտեր Լանգերին: Այս մասին հայտնում են ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
«Մենք բարձր ենք գնահատում ՀՀ ԳԱԱ-ի համագործակցությունը միջազգային կենտրոնների հետ: Վերջին տասը տարիների ընթացքում գիտական աշխատանքների թիվը կրկնապատկվել է այդ համագործակցության շնորհիվ»,- մասնավորապես ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Պիտեր Լանգերը համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական է, ավելի քան 500 գիտական աշխատությունների հեղինակ: Հայաստանում Պիտեր Լանգերը սերտ համագործակցում է ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի հետ: Նրա անմիջական մասնակցությամբ Կենտրոնը տպագրել է ավելի քան 60 համատեղ աշխատանք»,- նշել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը:
Պիտեր Լանգերն իր շնորհակալական խոսքում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այս դիպլոմը ստանալը: Ես հաճախ եմ այցելում Հայաստան: Ես այստեղ եմ նախ եւ առաջ որպես Հայաստանի բարեկամ: Իմ նպատակը ոչ միայն գիտական համագործակցությունն է, այլ նաև ընկերների ձեռքբերումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա