Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում հուլիսի 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հուլիսի 19-20-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հուլիսի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում